Իրենց կազմակերպությունների աշխատանքը ներկայացրեցին Ջիլիան Լիփմանը՝ «Սոցիալական հիշողության Զախոր» հիմնադրամից, որը գործում է Հունգարիայում, և որի առաքելությունն է՝ իրականացնել Հոլոքոսթի կրթության ծրագրեր և բարձրացնել տարբեր ծագման ուսուցիչների և աշակերտների իրազեկվածությունը այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հրեական ավանդույթը և մշակույթը, հակասեմականությունը, ռասիզմը և նախապաշարմունքը, և Թոմ Փեսահը՝ «Զոխրոտ»-ից, որը Իսրայելում գործող ՀԿ է և իրականացնում է նախագծեր՝ նվիրված Նաքբայի (արաբ.՝ աղետ) շարունակվող անարդարությունների ճանաչմանն ու պատասխանատվությանը, Իսրայել վերադառնալու պաղեստինցիների իրավունքի մասին իրազեկմանը և Վերադարձի վերաըմբռնմանը՝ որպես Նաքբայի հրամայական փոխհատուցում։ Քննարկումը վարում էր Մելթեմ Ահըսքան:
Ջիլիան Լիփմանը բացատրեց, որ «Զախոր»-ը բոլոր կերպերով աշխատում է այլատյացության դեմ՝ ուսուցանելով Հոլոքոսթի հիշատակի մասին և դա դնելով այսօրվա համատեքստում՝ որպես երիտասարդներին հզորացնելու միջոց: «Զախոր»-ը՝ որպես «ՅուԷսՍի Շոահ» (USC Shoah) հիմնադրամի գործընկեր, տրամադրում է հասանելիություն «Շոահ» հիմնադրամի տեսողական պատմության արխիվին, որը բաղկացած է Հոլոքոսթը, Ռուանդայի և Գվատամելայի ցեղասպանությունները վերապրածների ավելի քան 55 000 վկայություններից: «Զախոր»-ը նաև օգտվում է մանկավարժների և աշակերտների համար նախատեսված Ականատեսների հարթակից (IWitness Platform), իրականացնում է աշխատանքներ աշակերտների և ուսուցիչների հետ:
Լիփմանը շեշտեց, որ վկայությունները կարևոր են և նշեց, որ երբ աշակերտները մտածում են Հոլոքոսթի մասին, առաջին բանը, որ գալիս է նրանց միտքը, սովորաբար Աուշվիցն է, մինչդեռ նրանք չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել հարևան տանը: Լիփմանը բացատրեց, որ «Զախոր»-ն իր աշխատանքներում ընդգրկում է աշակերտներին, ինչը նրանց թույլ է տալիս զարգացնել քննադատական մտածողություն։ Ըստ Լիփմանի, վկայություններն ու պատմությունները ստեղծում են անցյալի և տառապանքների դեմքը, և աշակերտների համար ավելի դյուրին է դառնում անցյալի հետ կապ հաստատելը վկայությունների միջոցով: Լիփմանը նաև տեղեկացրեց իրենց «Ես քայլում եմ» (Iwalk) ծրագրի մասին և բացատրեց, որ շրջայցեր են կազմակերպում նախկին հրեական թաղամասեր, ինչն իրենց հնարավորություն է տալիս կապ հաստատել վայրերի և պատմական իրադարձությունների միջև: Լիփմանը նաև տեղեկություններ հաղորդեց այն մասին, թե Հունգարիան ինչպես է հաղթահարում Հոլոքոսթը։ Նա արձանագրեց, որ մինչև 2012 թ.-ը պատմության դասագրքերում հրեաների և ռոմա ցեղի գնչուների մասին հիշատակում չկար, և դասագրքերը նշում էին միայն հունգարացի զոհերին: 2012 թ.-ից հետո էր, որ դասագրքերն սկսեցին լուսաբանել Հոլոքոսթը և հրեաների ու ռոմաների կրած տառապանքները։ 2014 թ.-ը հայտարարվեց Հոլոքոսթի հիշատակի տարի:
Թոմ Փեսահը, որը 2002 թ.-ին Թել Ավիվում հիմնադրված «Զոխրոտ» կազմակերպության խորհրդի անդամներից է, ելույթը սկսեց՝ ներկայացնելով Նաքբայի պատմական հենքը, և ներկաներին տեղեկացրեց, որ Նաքբայի շրջանակում 418 գյուղերից և 11 քաղաքներից ընդհանուր առմամբ բռնի տեղահանվել է 770 000 մարդ։ Փեսահը նշեց, որ «բանալին» այն խորհրդանիշն է, որը պաղեստինցիներն օգտագործում են բռնի տեղահանության դեմ բողոքելիս, և բացատրեց, որ, քանի որ «բանալին» վերադարձի պահանջի խորհրդանիշն է, «Զոխրոտ»-ը որպես իր պատկերանշան ընտրել է բանալու անցքը: Կազմակերպության աշխատանքը կայանում է իր գործունեության միջոցով այս նշանակալի պահանջին անդրադառնալու մեջ։
Zor Geçmişlerle Yüzleşme Pratikleri: STK Deneyimleri paneli yapıldı
Փեսահը բացատրեց, որ թեպետ դա աներևակայելի է, բայց պաղեստինցիների դեպքում վերադարձը սովորաբար իրենց օրակարգում է, այնինչ իսրայելցիների դեպքում «վերադարձի իրավունքը» երբեք իրենց օրակարգում չէ:
Իր ելույթում Փեսահը պատմեց, որ «Զոխրոտ»-ն իրականացնում է նախագծեր և գործողություններ վեց ծրագրերի ներքո. վերադարձի տարածք, քաղաքական կրթություն, նախանցումային արդարադատություն, գիտելիքներ և մշակույթ, կինոփառատոն և հանրային իրազեկում, մուլտիմեդիա և համացանց:
Փասեհը բացատրեց, որ իրենց գործունեության շրջանակում Պասեհը բացատրեց, որ «Զոխրոտ»-ը բաց շրջայցեր է կազմակերպում ավերված գյուղեր և քաղաքներ, շրջայցերում ընդգրկում է փախստականներին և մասնակիցներին տեղեկացնում այդ գյուղերի պատմության մասին, կազմակերպում է խորհրդաժողովներ, I-Nakba հավելվածի միջոցով բարձրացնում է իրազեկվածությունը ավերված գյուղերի մասին, կազմակերպում կինոփառատոններ և իրազեկում է Nakba-ի և իրավախախտումների մասին՝ մշակելով կրթական ծրագրեր:
Փեսահը խոսեց նաև այնպիսի մարտահրավերների մասին, ինչպիսիք են նրանց նկատմամբ հետապնդումներն ու ճնշումները, սակայն նաև ասաց, որ բռնաճնշումներն ամբողջովին բացասական երևույթներ չեն, քանի որ ունեն հետաքրքրություն առաջացնելու և ուշադրություն գրավելու ներուժ։