«Դժվար անցյալների հաղթահարման գործելակերպեր. վերափոխիչ կրթական ծրագրեր թանգարաններում և հուշավայրերում» խորագրով խմբային քննարկումը, որը կազմակերպել էին Հրանտ Դինք հիմնադրամը և «ԴիՎիՎի Ինթերնեյշնալ» (DVV International) կազմակերպությունը, տեղի ունեցավ 2018 թ. նոյեմբերի 15-ին: Քննարկումը վարում էր թուրքահրեաների Հինգդարյա հիմնադրամ-թանգարանի տնօրեն Նիսյա Իշման Ալովին:
Քննարկման առաջին բանախոսը Անջեյ Կացորժիկն էր, որը 1997 թվականից աշխատում է Աուշվից-Բիրկենաուի պետական թանգարանում: Նախկինում նա թանգարանում էքսկուրսավար էր: Այնուհետև՝ 1998 թ.-ին, նա սկսեց աշխատել Կրթության վարչությունում, իսկ դրանից հետո՝ Աուշվիցի և Հոլոքոսթի մասին կրթության միջազգային կենտրոնում (ICEAH): Ներկայումս նա ICEAH-ի տնօրենն է:
Անջեյ Կացորժիկը ելույթ ունեցավ, որը վերնագրված էր «Կրթության ներկան և ապագան Աուշվից-Բիրկենաու հուշավայրում»: Նա նշեց, որ նախկին գերմանա-նացիստականհամակենտրոնացման և բնաջնջման ճամբարի տարածքում Թանգարանի գոյության հենց սկզբից իր առաքելությունն է եղել ուսուցանել զոհերի, նրանց ողբերգության և Հոլոքոսթի վերջին պահպանված վայրերի պատմության մասին: Նա ընդգծեց, որ Աուշվից-Բիրկենաուի իսկությունը և վերապրածների վկայությունները մարդկանց հնարավորություն են տալիս հասկանալու անհանդուրժողականության, ռասիզմի և հակասեմականության կառուցակարգերը (մեխանիզմները): Նա բացատրեց և ցույց տվեց Թանգարանում իրենց կազմակերպած կրթական գործունեության վիճակագրությունն ու բովանդակությունը: Նա ասաց, որ այս վայրում կրթական ծրագրերը նպատակ ունեն մարդկանց առաջնորդել՝ խորհրդածելու մեր անհատական պատասխանատվության նշանակության մասին: Նա նաև անդրադարձավ այն հարցերին, թե ապագայում ինչ դեր կարող են խաղալ Աուշվից-Բիրկենաուի հուշավայրը և այլ հուշավայրեր, կարո՞ղ են արդյոք Աուշվից կատարած այցը և անցյալի եզակի դասը լինել արդյունավետ պատվաստանյութ՝ անհանդուրժողականության և հակասեմականության դեմ, և ինչ պետք է անենք մենք, որպեսզի կոտրենք մեր պասիվությունը բռնության և ատելության հանդեպ։
Eğitim paneli yapıldı
https://hrantdink.org/images/hafizamekani/donusturucuegitimpaneli/egitimpaneliyapildi/DSC02961.JPG
https://hrantdink.org/images/hafizamekani/donusturucuegitimpaneli/egitimpaneliyapildi/DSC02966.JPG
https://hrantdink.org/images/hafizamekani/donusturucuegitimpaneli/egitimpaneliyapildi/DSC02969.JPG
https://hrantdink.org/images/hafizamekani/donusturucuegitimpaneli/egitimpaneliyapildi/DSC02976.jpg
https://hrantdink.org/images/hafizamekani/donusturucuegitimpaneli/egitimpaneliyapildi/DSC02982.JPG
Քննարկման երկրորդ բանախոսը Ջորջինա Մարկեսն էր, որն այժմ աշխատում է Ապարտեիդի թանգարանում՝ մշակելով կրթական ծրագիր Նելսոն Մանդելայի ձերբակալման վայրում` Հարավաֆրիկյան Հանրապետության Քվազուլու-Նաթալ նահանգի Հովիք քաղաքում։ Նախ նա համառոտ բացատրեց Ապարտեիդը Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ համատեքստը մասնակիցներին ներկայացնելու նպատակով։ Նա նկարագրեց Ապարտեիդի թանգարանի պատմությունը, որը հանրության առջև իր դռները բացեց 2001 թ.-ին։ Այնուհետև նա խոսեց Թանգարանում իրականացվող կրթական ծրագրի մասին՝ նշելով, թե ինչպես են ներգրավվել ուսումնական հաստատությունների աշխատանքում՝ կազմելով դասագիրք և գործնական պարապմունք թանգարանում, ինչպես են կազմակերպում մանկավարժների և էքսկուրսավարների վերապատրաստումը: Նա պատմեց, որ կրթությանը առաջնահերթություն տալու այս հանձնառությունների միջոցով նաև առաջ է քաշում այն մարտահրավերները, որոնց բախվում են Հարավաֆրիկյան Հանրապետության թանգարանները, երբ հարցը վերաբերում է դպրոցական խմբերի ներգրավմանը՝ լեզվական խոչընդոտներ, անհավասար կրթական չափորոշիչներ, մշակութային տարբերություններ, հասանելիություն, ռեսուրսները և ֆինանսավորում: