«Ակօս», 2005թ․ ապրիլի 5
Պատմության գրված էջերը անցյալի տեղի ունեցած իրադարձություններն են, իսկ չգրված՝ դատարկ էջերը գալիքն են:
Ու հերթական անգամ թուրք-հայկական հարաբերությունների մեր ընդհանուր ճակատագիրը՝ հարյուրամյակների անցյալով ու հարյուրամյակների ապագայով հանդերձ, մեր առջևում է:
Երբեմն լավ, երբեմն՝ ոչ, մեր նախահայրերը գրել են իրենց տրված պատմության էջերը:
Իսկական խնդրն այն է, թե մենք ինչպես կգրենք դատարկ մնացած սպիտակ էջերն այսօր:
Արդյո՞ք մեզ կպահենք անցյալի մեծ աղետի համար պատասխանատուների պես, թե՞ դասեր կքաղենք այդ սխալներից ու կգրենք նոր էջեր՝ արժանի քաղաքակիրթ մարդկությանը:
Սա է մեր առջև դրված ամենամեծ պատասխանատվությունը:
Բոլոր նրանք, ովքեր ձեռնպահ են մնում այս պատասխանատվությունը կրելուց կամ ովքեր ուզում են այդ էջերը գրել չար ու ցավալի իրադարձություններով, իրականում ոչ պակաս սարսափելի են, քան նրանք, ովքեր պատասխանատու են անցյալի ցավալի իրադարձությունների համար:
Իսկ մենք՝ պատասխանատվության զգացում կրողներս, պետք է դա նրանց թույլ չտանք, չթողնենք, որ այդ էջերը գրելու գործը լինի նրանց մենաշնորհը, ովքեր դրանք կգրեն անցյալի էջերը գրողների պես: