2017 թվականի հոկտեմբերի 25-ին Անարատ Հղության շենքի Հավաք սրահում Հրանտ Դինք հիմնադրամի «Ասուլիս» դիսկուրսի, երկխոսության և ժողովրդավարության լաբորատորիան կազմակերպել էր «Կանայք և խտրականությունը տեղական ինքնակառավարման մարմիններում» խորագրով բաց քննարկումը։ 

Քննարկումը վարում էր Գյուլայ Գյունլուկ-Շենեսենը, ով Կանանց աշխատանքի և զբաղվածության նախաձեռնության (KEİG) անդամ է, աշխատում է գենդերային առումով զգայուն բյուջետավորման, անվտանգության ծախսերի, ներդրումային-արդյունքային մոդելավորման և զբաղվածության մեջ գենդերային խտրականության հարցերի շուրջ, ինչպես նաև «Քաղաքներ առանց կանանց» գրքի համահեղինակն է։ Քննարկման բանախոսներն էին Բուրջու Յակութ Չաքարը, ով նույնպես «Քաղաքներ առանց կանանց» գրքի համահեղինակն է և ուսումնասիորում է սոցիալական քաղաքականության վերափոխումները, աղքատությունը, եկամտի բաշխումը, սոցիալական բարեկեցության սահմանումն ու չափումը, գենդերային և սոցիալական քաղաքականությունը, սոցիալական բարեկեցության մեխանիզմներն ու առողջապահական քաղաքականությունը։ Մյուս բանախոսներն էին Ուլաշ Բայրաքթարը, ով Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (TESEV) կողմից նախաձեռնած «Կանայք համայնքապետարաններում, կանանց համար նախատեսված համայնքապետարաններ» զեկույցի հեղինակն է և Ասլը Աթայը, ով ծրագրի համակարգող է TESEV-ում և նույն զեկույցի դաշտային աշխատնքների հեղինակն է։

Իր բացման խոսքում Գյուլայ Գյունլուկ-Շենեսենը նշեց, որ վերջերս քաղաքապետարանների օրակարգում տեղ գտած ոչ-արտոնյալ խմբերի իրավունքները պետք է պաշտպանվեն մարդու իրավունքների հիմքով, իսկ քաղաքային ծառայությունների պլանավորումը պետք է ըստ այդմ կատարվի։ Նա նաև նշեց, որ քաղաքներում պետք է հաշվի առնվեն կանանց կարողությունները և տեսանելի լինելու պահանջը: Նա նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններն ուղղակիորեն ազդում են մարդկանց կյանքի վրա՝ ի համեմատություն կենտրոնական կառավարման համակարգի ծառայությունների հետ։ Այդ պատճառով համայնքային խորհուրդները պետք է դիտարկվեն որպես սոցիալական միասնության և քաղաքային իրավունքների հաստատման հիմնական կողմ։ Շենսենը կարևորեց այս ոլորտում ծառայություննների մատուցման վերափոխմանն ուղղված աշխատանքները։

Գյուլայ Գյունլուկ-Շենեսենի բացման խոսքից հետո Ուլաշ Բայրաքթարն ու Ասլը Աթայը ներկայացրեցին TESEV-ի «Կանայք համայնքապետարաններում, կանանց համար նախատեսված համայնքապետարաններ» զեկույցը։ Դաշտային աշխատանքն իրականացրած Ասլը Աթայը նշեց, որ բոլոր համայնքապետարաններում կանանց ներկայացվածության մակարդակը 3% է՝ հղում անելով 2014 թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերող տվյալներին։ Աթայը նշեց, որ նա իր հետազոտությունը ծավալվում է այն հարցի շուրջ, թե ինչպես է տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածությունն ազդում կանանց համար նախատեսված ծառայությունների վրա։ Դրա համար նրանք ստուգել են կանանց ներկայացվածության մակարդակը 30 քաղաքային խորհուրդներում: Նշելով, որ աշխարհագրական և քաղաքական բաշխման հաշվին այս թիվը հասցվել է 11-ի, Աթայն ասաց, որ իրենք փորձել են մանրամասնորեն ուսումնասիրել ինչպես կանանց մասնակցությունը որոշումների կայացման մեխանիզմներում, այնպես էլ կանանց համար նախատեսված ծառայությունները: Շարունակելով Աթային, Ուլաշ Բայրաքթարը նշեց, որ Թուրքիայի քաղաքականության մեջ գործունեությունն ու առօրյա մեխանիզմները ենթակա են կանանց նկատմամբ ավելի բյուրեղացված խտրականության: Բայրաքթարն ընդգծեց կողմերի դերը հետևյալ խոսքերով․ «Եթե դուք դեմ եք այս տեսակի մեխանիզմներին և քաղաքականությանը, դուք կա´մ ընդհանրապես չեք փորձում ներգրավվել այս գործընթացում, կա´մ այդ պրոցեսից դուրս եք, իսկ որոշ դեպքերում դուք նույնիսկ կարող եք դա ներքինացնել՝ առանց գիտակցելու»: Հիշեցնելով, որ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմիններում և, ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ կանանց այս ցածր ներկայացվածության մեջ կա նաև դրական կողմ, Բայրաքթարն ընդգծեց կանանց ներկայացվածության կարևորությունն այն եղանակներով, որոնցով նրանք նպաստում են քաղաքականություն վարելու տարբեր ձևերին՝ փոխարենն այս խճճված հարաբերությունների մի մասը լինելուն։ Նշելով, որ իրենք բախվում են այն պնդմանը, թե կանայք քաղաքականության մեջ պակաս ներկայացվածություն չունեն, այլ նույնիսկ չափազանց շատ են ներկայացված և ունեն որոշիչ դեր, Բայրաքթարն ասաց, որ շատ տղամարդիկ փորձում էն ապացույցներ ստեղծել, որպեսզի ցույց տան, որ կանայք մասնակցում են քաղաքական գործընթացներին:

Իր ելույթի ընթացքում Բուրջու Յակութ Չաքարը նշեց, որ իրենց ելման կետն այն պնդումն է, որ պետական քաղաքականությունն անաչառ չէ գենդերի տեսանկյունից և որ հասարակության միջամտությունները միշտ չէ, որ շտկող են․ ընդհակառակը, երբեմն դրանք հանգեցնում են առկա անհավասարությունների ամրապնդմանը: Բացարտելով «Քաղաքներ առանց կանանց» գրքի տեսական և վերլուծական հենքերը, Չաքարը ներկայացրեց դաշտային աշխատանքի արդյունքները, որոնք բավական ծավալուն են։ Նշելով, որ այն իրավիճակներում, երբ խտրականությունն ու անհավասարությունը հատվում են, գենդերային անհավասարությունը պետք է բազմաչափ տեսանկյունից դիտարկվի, Չաքարն ասաց, որ խաղաղասիրության վրա հիմնված մոտեցումը դյուրացնող ազդեցություն ունի ինչպես գործնականում, այնպես էլ վերլուծության մեջ։ Քաղաքականությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով դրա տարբեր հետևանքները և գենդերային դիրքորոշում ներդնելով ոչ-չեզոք հանրային քաղաքականության մեջ։ Այլ մոտեցմամբ, գործունեության ռեսուրսները, այդ ռեսուրսներին վերաբերող երաշխիքներն ու արդյունքները պետք է վերահսկվեն հավասարության տեսանկյունից։ Նա նշեց, որ բյուջեն բարդ մեխանիզմ է, բայց միևնույն ժամանակ այն  խտրականությունը հայտնաբերելու պարզ գործիք է: Նշելով, որ գենդերային առումով զգայուն բյուջետավորումը շեշտվում է իր հետազոտություններում, Չաքարը կարևորեց այս մոտեցումը՝ եկամուտների և ծախսերի վերակազմավորման առումով: