Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը նպաստող գրավոր և բանավոր թարգմանական ծրագրերի աջակցություն

Հրանտ Դինք հիմնարկը մեկնարկում է Թարգմանական դրամաշնորհ, որը նպատակ ունի նպաստելու Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը՝ խթանելով տարատեսակ ստեղծագործությունների գրավոր և միջոցառումների բանավոր թարգմանությունները և դրանք հասանելի դարձնելով և´ Հայաստանում, և´ Թուրքիայում: Ստեղծագործությունների/միջոցառումների գրավոր և բանավոր թարգմանությունները հայերենով, թուրքերենով կամ երկու լեզուներով միաժամանակ թույլ կտա երկու հարևան երկրների ժողովուրդներին ունենալ տարբեր ոլորտների ընդհանուր տեղեկատվության ավելի մեծ տվյալների հասանելիություն։

 Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում Հրանտ Դինք հիմնարկը ֆինանսական աջակցություն կտրամադրի առնվազն 30 նախաձեռնության՝ ներառելով ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր թարգմանություններ։

 

Ամփոփ տեղեկատվություն 

Դրամաշնորհի չափ․ յուրաքանչյուր ծրագրի համար կարող է հատկացվել առավելագույնը €1,500։

Ընտրության գործընթաց․ դրամաշնորհառուներն ընտրվում են անկախ Ընտրող հանձնաժողովի կողմից ամեն ամիս՝ ըստ ներկայացված ժամանակացույցի։  

Հայտերի ընդունման ժամկետները․ հայտերն ընդունվում են հայտարարությունը մեկնարկելու պահից։ Մանրամասների համար տե´ս ներքոնշված ժամանակացույցը։

Հայտերի ընդունման փուլեր

Հայտերի ընդունման վերջնաժամկետ

Ընտրված դրամաշնորհառուների հայտարարում 

1

Հունվարի 20, 2022

Փետրվարի 15, 2022

2*

Փետրվարի 20, 2022

Մարտի 15, 2022

3*

Մարտի 20, 2022

Ապրիլի 15, 2022

4*

Ապրիլի 20, 2022

Մայիսի 16, 2022

5*

Մայիսի 20, 2022

Հունիսի 15, 2022

 

Թարգմանական աշխատանքների և դրամաշնորհների տրման վերջնաժամկետն է 2022 թվականի հունիսի 30-ը: 

*Հայտերի ընդունման նշված փուլերը բաց կլինեն միայն նախորդ փուլերից հետո ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Հայտերի ընդունումը կդադարեցվի Թարգմանական դրամաշնորհի շրջանակում հասանելի ֆինանսական միջոցների սպառման դեպքում, ուստի խրախուսում ենք հայտերը ներկայացնել հնարավորինս շուտ: 

 

Դրամաշնորհին կարող են դիմել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են հրատարակչությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, կրթական և մշակութային հաստատություններն ի թիվս այլոց։ Ֆինանսավորման ենթակա են ինչպես գրավոր թարգմանությունները, որոնց թվում՝ գեղարվեստական ստեղծագործություններ (վեպեր, պոեզիա, մանկական գրականություն), ոչ գեղարվեստական, գիտական հրապարակումներ, հոդվածներ, սյունակներ, լրագրողական աշխատանքներ, կայքեր, սցենարներ (ֆիլմեր, պիեսներ, ներկայացումներ), մուլտֆիլմեր/կոմիքսներ, ենթագրեր, ցուցադրությունների նյութեր, գրքույկներ, ուղեցույցներ, բրոշյուրներ և այլն, այնպես էլ ֆիզիկական կամ առցանց միջոցառումների/հանդիպումների բանավոր թարգմանությունները (սեմինարներ, կոնֆերանսներ, ելույթներ, ակադեմիական, սոցիալական և մշակութային փոխանակման համար նախատեսված միջոցառումներ  և այլն):

Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտադիմումը՝ կից ուղարկելով պահանջվող փաստաթղթերը։ Հայտը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով, սակայն լեզվի գերազանց իմացությունն ընտրության չափորոշիչ չի համարվում։

Նախքան Հայաստան-Թուրքիա թարգմանական դրամաշնորհին դիմելը, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ դրամաշնորհի Դրույթներին։  

Գրավոր թարգմանությունների հայտադիմում

Բանավոր թարգմանությունների հայտադիմում

Դիմորդները կարող են դիմել Հրանտ Դինք հիմնարկի թիմին դիմումների ներկայացման և դրամաշնորհի հատկացման ընթացքում առաջացած հարցերի դեպքում՝ գրելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին։

 

Հայաստան-Թուրքիա թարգմանական դրամաշնորհը 2021-2022 թթ․ իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում`Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: