Հրանտ Դինք հիմնադրամի նպատակն է հարաբերությունների կարգավորումը և զարգացումը Թուրքիայի «ամենահեռավոր հարևանի»՝ Հայաստանի հետ։ Այս ոլորտում Հիմնադրամի աշխատանքը հիմնվում է այն սկզբունքի վրա, որ «սահմանն առաջինը բացվում է մեր մտքում»։ Որպես Հրանտ Դինք հիմնադրամ՝ մենք խրախուսում ենք երկու երկրների միջև անմիջական կապերի հաստատումը՝ համագործակցելով երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ անկախ քաղաքական զարգացումներից։ Մենք հավատում ենք, որ քաղաքացիական հասարակությունը հարաբերությունների զարգացման որոշիչ տարր է հանդիսանում և ակնկալում ենք քաղաքացիական ճնշման համախմբում։ Այսպիսով՝ մեր նպատակն է խթանել երկու երկրների միջև անմիջական կապերի ստեղծմանը և շարժունակությանը, բոլոր հնարավոր ոլորտներում ընդհանուր աշխատանքային տարածքների ձևավորմանը և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք միտված են զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները։ Երկու երկրների մարդկանց միջև շփման լեզու կարելի է գտնել հանդիպումների և ծանոթությունների շնորհիվ, ուստի մենք ցանկանում ենք խրախուսել Հայաստանի մասնակցությունը տարբեր ոլորտներին առնչվող մեր բոլոր ծրագրերում։
Հայաստան-Թուրքիա ծրագրի ներքո գտնվող նախագծերը՝