«Դեպի նոր դիսկուրս ու երկխոսություն»

ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության և Թուրքիայի Հանրապետության կողմից, համակարգվում Հրանտ Դինք հիմնադրամի կողմից ու իրականացվում Համայնքային կամավորների հիմնադրամի, Աջակցություն կյանքին հիմնադրամի ու Սաբանջը համալսարանի հետ համագործակցութմամբ։

Ծրագիրը հետևում է Հրանտ Դինք հիմնադրամի՝ 2009 թ․-ից իրականացվող «Լրատվամիջոցներում ատելության խոսքի ու խտրական դիսկուրսի մշտադիտարկում» ծրագրի կառուցվածքին ու նպատակներին։ Լրատվամիջոցների մշտադիտարկման աշխատանքները ցույց են տվել, որ 2014 թ․-ից սկսած բարձրացել է սիրիացի փախստականների նկատմամբ նախապաշարվածության մակարդակը, և հաճախ գործածվում է մարդու իրավունքներն անտեսող դիսկուրս։ Այդ իսկ պատճառով, «Դեպի նոր դիսկուրս ու երկխոսություն» ծրագրի նպատակն է՝ 

բարձրացնել հանրային, մեդիա ու քաղաքացիական հասարակության հատվածների միջև համագործակցությունը՝ հանուն Թուրքիայում համակեցության հնարավորության ընդլայնման,բարձրացնել սիրիացի փախստականների նկատմամբ խտրականության, խտրական դիսկուրսի ու ատելության խոսքի մասին իրազեկվածության մակարդակը,ստեղծել մարդու իրավունքների վրա հիմնված (իրավունքահենք) դիսկուրս։

Այս նպատակներով հանդերձ՝ ծրագիրը թիրախում է Հաթայում, Շանլըուրֆայում ու Ստամբուլում գտնվող հանրային, մեդիա ու քաղաքացիական հասարակության հատվածները, որտեղ բնակվում են մեծ թվով փախստականներ։ Ծրագրի հիմնական գործունեությունը մեծահասակների ոչ ֆորմալ կրթության դասընթացների մոդուլ մշակելն ու տարածելն է։ Մոդուլում ընդգրկված են մարդու իրավունքների սկզբունքների ու արժեքների, խտրականության ու դրա դեմ պայքարի մեթոդների, միգրացիայի, փախստականների իրավունքների, ատելության խոսքի ու այլընտրանքային դիսկուրսի մասին հարցեր։ Բացի մոդուլից՝ ծրագրով նախատեսված են հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ, միջազգային հյուրերի մասնակցությամբ քննարկումներ, աշխատարաններ ու շահերի պաշտպանության միջոցառումներ միգրացիայի ու փախստականների ոլորտում աշխատող փորձագետների հետ։