Դուք հրավիրված եք մեր նոր առցանց պանելային քննարկումների շարքին, որն անդրադառնալու է քաղաքացիական հասարակության ոլորտում ներկայումս առկա մոտեցումներին, կարիքներին և բանավեճերին: Քաղաքացիական հասարակության ոլորտի տեղի և միջազգային մասնագետների, գիտնականների, փորձագետների, ինչպես նաև մարդու իրավունքների ակտիվիստների հետ միասին մենք խոսելու ենք քաղաքացիական հասարակության ոլորտի հիմնական մոտեցումների, նոր դերակատարների, սահմանների, պատասխանատվությունների և հանրության շրջանում քաղհասարակության հետ կապված ընկալումների մասին: Շարքին կհաջորդի մարդասիրական և դրամաշնորհատու գործունեության մոտեցումների վերաբերյալ քննարկում: Վերջում անդրադարձ կկատարվի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներքին դինամիկային: Քննարկումների այս շարքի միջոցով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կկիսվեն ոլորտի վերաբերյալ իրենց դիտարկումներով:
- Պանելային քննարկումների ժամանակ կապահովվի հայերեն համընթաց թարգմանություն:
- Պանելային քննարկումները կհեռարձակվեն Հիմնադրամի Յութուբի ալիքով:
- Կարող եք գրանցվել այստեղ՝ պանելային քննարկումներին մասնակցելու և խոսնակներին հարցեր հղելու համար:
19.00-20.00
(UTC+4)
Նիլգյուն Արըսան Էրալփ - Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Յեյլ համալսարանի պատմության և իրավագիտության պրոֆեսոր Սամուել Մոյնը հանդես կգա բացման խոսքով: Պանելային քննարկումների շարքի այս հատվածը կրում է «Արդյո՞ք ճգնաժամ է ապրում մարդու իրավունքների շարժումը» խորագիրը, և այն կվարի Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) եվրոպագիտության կենտրոնի տնօրեն Նիլգյուն Էրալփը: Կքննարկվեն այնպիսի խնդիրներ ինչպիսիք են մարդու իրավունքերի ոչ բավարար պաշտպանությունը, մարդու իրավունքների կանոնադրությունները նեոլիբերալ քաղաքականություններով լի հասարակարգում, ինչպես նաև մարդու իրավունքների շարժման ներկայիս վիճակը:
19.00-21.00
(UTC+4)
Էլմաս Արուս - Զրո խտրականության ասոցիացիա
Հաքան Աթաման - Վարող
Քաղաքացիական հասարակության մեջ երկու հիմնական մոտեցումներ կան՝ ծառայության վրա հիմնված և շահերի պաշտպանության վրա հիմնված: Իրենց գործունեությունն իրականացնելիս կազմակերպությունները կենտրոնանում են որոշակի ոլորտի վրա և իրենց աջակիցներին ու շահառուներին դիմում այդ ոլորտի շուրջ: Պանելային քննարկմանը մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության միջոցով կքննարկվեն այս երկու մոտեցումների տարբերությունները, դրանց փոխգործակցությունը և քաղաքացիական հասարակության մեջ հնարավոր համագործակցությունների հնարավորությունները:
19.00-21.00
(UTC+4)
Գորան Միլետիչ - Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ
Ֆերայ Սալման - Մարդու իրավունքների միացյալ հարթակ
Ահմեթ Ինսել - վարող
Երբ հայացք ենք նետում քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացին, տեսնում ենք, թե ինչպես է այն անցել տարբեր աստիճաններով՝ աշխարհի տարբեր հատվածներում: Եվրոպայում այն իրականություն դարձավ ուրբանիզացման և քաղաքացիության հայեցակարգի ձևավորման հետ, Լատինական Ամերիկայում և Արևելյան Եվրոպայում՝ ժողովրդավարության համար և ավտորիտար ռեժիմի դեմ պայքարի արդյունքում: Քաղաքացիական հասարակության շարժումը Թուրքիայում սկիզբ է առել 1980-ականներից և զարգացել հատկապես 1990-ականներին: Կարելի է ասել, որ այն կազմավորվել է արտադրական հարաբերությունների հիմքի վրա՝ վերաճելով ինքնության և մշակույթի վրա հիմնված գործընթացի: Թուրքիայում քաղաքական-մշակութային ինքնության և ապրելակերպի տարբերությունները արտահայտվում են նաև քաղաքացիական հասարակությունում: Ժամանակ առ ժամանակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հայտնվում են սոցիալական խնդիրների և քաղաքական դերակատարների միջև: Մյուս կողմից, որոշ դերակատարներ դիտարկում են քաղաքացիական հասարակությունը որպես քաղաքականության մաս և իրենց գործենության մեջ առաջնորդվում են այդ սկզբունքով: Այս երկակի իրավիճակն անխուսափելիորեն նեղացնում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մանևրելու հնարավորությունները, երբ խոսքը վերաբերում է այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, շահառուների և հասարակության հետ նրանց հարաբերություններին: Այս քննարկման ժամանակ կխոսենք Թուրքիայում և ամբողջ աշխարհում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների սահմանների, այդ սահմանների ինստիտուցիոնալ և կառուցվածքային ճկունության ու փոխգործակցության շուրջ:
19.00-21.00
(UTC+4)
Յըլդըզ Թար - KaosGL
Ըշըք Թյուզուն - Կրթության բարեփոխումների նախաձեռնությանը
Ֆերհատ Քենթել - Ակադեմիկոս
Այշե Քյոսե Բադուր - Վարող
Ռեսուրսների վերաբաշխման միտումը` հիմնված սոցիալական դասի, բարեկեցության և աղքատության բաշխման քննարկումների վրա, և ինքնության ու ճանաչման միտումը պայքարի այն երկու ձևերն են, որոնք առանձնանում են քաղաքացիական հասարակության մեջ: Փաստը, որ հասարակության մեջ գոյություն ունեցող սիստեմատիկ անհավասարությունների զգալի մասը ինքնության վրա է հիմնված, իր դերն ունի քաղաքացիական հարթակի ձևավորման գործում: Քաղաքացիական հասարակության մեջ կամավորություն անելը, շահեր պաշտպանելը, նվիրատվություններ կատարելը և որոշակի ինքնությունների շուրջ կազմակերպվելը բավականին տարածված են: Համարվում է, որ նման քաղաքացիական գործողությունների մեծ մասը հիմնված են ինքնության վրա՝ լինեն դրանք ազգային փոքրամասնություն լինելու, հաշմանդամություն ունեցող անձ լինելու կամ սեռով պայմանավորված։ Ինքնությունը կարող է ստեղծել այլոց հետ պատկանելիության և կապակցվածության ընդհանուր զգացում: Մասնավորապես, որոշակի խմբի նկատմամբ խտրականությունը կարող է հանգեցնել անարդարության զգացողության շուրջ համախմբման: Քաղաքացիական հասարակության դերակատարները պետք է միասին քննարկեն, թե ոլորտում ինչ տարրեր են անհրաժեշտ՝ քաղհասարակության ներառական ապագան կերտելու համար: Կարո՞ղ են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք պայքարում են հասարակության մեջ իրավունքների ոտնահարման դեմ՝ հատկապես ելնելով սոցիալական շահի առանցքի վրա հիմնված կրթության ու առողջության հասանելիության և գործազրկության հիմնախնդիրների վրա, դուրս գալ ինքնության սահմաններից: Այս հանդիպմանը կքննարկվի, թե ինչ կարելի է անել քաղաքացիական հարթությունն ավելի հզորացնելու համար` հարթակ ստեղծելով ոչ միայն ինքնության վրա հիմնված քաղաքացիական գործունեության ուժն ու ազդեցությունը, այլև դրա ռիսկերը քննարկելու համար: Կուրվագծվի քաղաքացիական հասարակության այնպիսի ձև, որը պայքարում է մարդու իրավունքների համար` դուրս գալով ինքնության սահմաններից:
19․30-21․30
(UTC+4)
Լեոնիդ Դրաբկին - «OVD-Info»
Ֆուրկան Դաբանըյաստը - Բողազիչի համալսարանի շրջանավարտ
Ֆիլիպ Գամաղելյան - ակադեմիկոս
Ալի Բայրամօղլու - վարող
Առաջին բանը, որ գալիս է մեր մտքին քաղաքացիական հասարակություն ասելիս, քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են։ Մյուս կողմից, բացի օրենքով սահմանված ասոցիացիաների կամ հիմնադրամների սովորական տեսակներից, ժամանակի ընթացքում այս հայեցակարգը սատարվում և զարգանում է այլ դերակատարների կողմից նույնպես: Հիերարխիկ կառույցին փոխարինում են նախաձեռնությունները, կոլեկտիվները և անկախ ակտիվիստները, որոնք մենք կարող ենք սահմանել որպես ժամանակից և տարածությունից անկախ ցանցեր` ավելի ճկուն կազմակերպման մեթոդներով: Այլ կերպ ասած, այն միտքը, որ քաղաքացիական հասարակությունում ամենատեսանելին միշտ ամենաակտիվն է, իսկ ամենամեծ արշավներն ու ամենամեծ նախագծերը կունենան ամենալայն սոցիալական ազդեցությունը, վերափոխվում է: Այս հանդիպման ընթացքում կքննարկվեն, թե ովքեր են այդ «դերակատարները», ինչպես են դրանք ձևավորվում, նրանց փորձը և քաղաքացիական հասարակության ապագան այս նոր շարժումների ենթատեքստում՝ հաշվի առնելով աշխարհում և Թուրքիայում վերջին սոցիալական իրադարձությունները։
19․30-21․30
(UTC+4)
Իբրահիմ Բեթիլ - քաղաքացիական հասարակության ոլորտի կամավոր
Զեյնեփ Մեյդանօղլու - Աշոկա Թուրքիա
Բեքիր Աղըրդըր - վարող
Քաղաքացիական հասարակությունն ընկալվում է որպես խոցելի խմբերին աջակցող մեխանիզմ այն դեպքերում, երբ պետական ինստիտուտները չեն կարողանում։ Հատկապես աղետների և ճգնաժամերի պայմաններում հասարակության աջակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին արտացոլում է այս ընկալումը։ Եթե դիտարկելու լինենք Թուրքիայում քաղաքացիական հասարակության զարգացումը, ապա կտեսնենք համերաշխության վրա հիմնված կազմակերպական տարբեր ձևեր, ինչպիսիք են հավաքական աշխատանքային խմբերը, արհեստավորների և առևտրականների միությունները և կրոնական հիմնադրամները: Չնայած թուրքական հասարակությունը սովոր է այս մոդելներին, հասարակությունը դեռ շարունակում է իրեն պահել որոշակի հեռավորության վրա, երբ խոսքը վերաբերում է իրավապաշտպան կազմակերպություններին և շահերի պաշտպանության գործունեությանը: Կամ անտեսվում է կամ լայն հասարակության համար անհայտ է, որ մասնագիտական խմբերը, իրավապաշտպան կազմակերպությունները և լոբբիստական հաստատությունները նույնպես քաղաքացիական հասարակության մաս են կազմում: Այս պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի հասարակության մեջ քաղաքացիական հասարակության ընկալումներին, ավելի ճիշտ ՝ այդ ընկալումների բացակայությանը, ինչպես նաև համեմատական վերլուծության միջոցով կքննարկվեն նոր մոտեցումները և փոխակերպումները, ներառյալ ՝ աշխարհում առկա միտումները:
19․30-21․30
(UTC+4)
Օզեն Փուլատ - Սաբանջը հիմնադրամ
Ռանա Քոթան - Թուրքիայի Երրորդ սեկտորի հիմնադրամ
Սևդա Քըլըչալփ - Վարող
Մարդասիրությունը և իր սահմանները վերափոխվում են: Մարդասիրության փոփոխվող դեմքը նաև նոր մոտեցում է առաջ բերում քաղաքացիական հասարակության մեջ: Ի լրումն անհատական, կորպորատիվ և տեղական նվիրատվությունների, ավելանում է այն անհատների և կազմակերպությունների թիվը, որոնք տարբեր գործելակերպեր են որդեգրում՝ հանուն սոցիալական բարօրության: Բնապահպանական, սոցիալական և տնտեսական ճգնաժամերի շեմին սահմանափակ ռեսուրսների բաշխման տարբեր մեթոդներ են որոնվում: Ու՞ր են տանում այդ որոնումները: Ինչպե՞ս է փոխակերպվում հասարակական կազմակերպությունների պայքարը հանուն ռեսուրսների ձեռքբերման: Ինչպիսի՞ մարդասիրական մոտեցում է մեզ սպասում առողջապահության համաշխարհային ճգնաժամից հետո: Ի՞նչ դժվարությունների են հանդիպում հասարակական կազմակերպությունները` պետությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից տրվող ֆինանսական միջոցներին հասնելու հարցում: Կքննարկվեն արտակարգ իրավիճակների հաղթահարմանը միտված միջոցների, ազդեցության, քրաուդֆանդինգի և անհատական նվիրատվությունների ներկան և ապագան:
«Քաղաքացիական հասարակություն 2.0. Փոփոխությունների դինամիկան»
19.30-21.30
(UTC+4)
Մունա Բեն Գարգա - CIVICUS
Ույգար Օզեսմի - Change.org
Յորուք Քուրթարան - վարող
Այսօր, թեև կենտրոնական իշխանության մոտեցումը փոխարինվում է փոխադարձ փոխգործակցության, հորիզոնական կազմակերպման, կոլեկտիվ որոշումների կայացման և կոնսենսուսի վրա հիմնված փոխըմբռնմամբ, դրա արագությունն ու խորությունը կանխատեսված մակարդակներում չեն ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ քաղաքացիական հասարակությունում: Դրա պատճառների թվում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները, ռեսուրսները, մոտեցումները և տեսլականները: Դիմադրությունը փոփոխությունների նկատմամբ հանգեցնում է քաղաքացիական հասարակության որոշումների կայացման գործընթացներում նեղ և ոչ ժողովրդավարական կազմակերպման շարունակությանը: Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ նորարար ինստիտուտներն ու կազմակերպչական կառույցները ոչ միայն ընտրություն են, այլ նաև արդիական մնալու պահանջ։ Ինչպե՞ս կարող է քաղաքացիական հասարակությունը վերականգնվել՝ նորացնել ինքն իրեն: Ի՞նչ նորարարական մեթոդներ կարող է այն կիրառել իր ներքին գործունեության, աշխատանքային պայմանների, թիմի, ծրագրերի կառավարման և կամավորների հետ համագործակցության մեջ: Այս հանդիպման ժամանակ քննարկվելու է քաղաքացիական հասարակության ներքին դինամիկան։ Քաղաքացիական հասարակությունը կդիտարկենք նաև այն հարցերի շրջանակներում, որոնք կհնչեցվեն մասնակիցների կողմից՝ որպես հասարակական կազմակերպությունների մասնագետներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:
Եվրոպական միության աջակցությամբ
Հայերեն համըթնաց թարգմանությունն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Նա «Աջակցություն քաղաքացիական հասարակության հիմնադրամի» (Sivil Toplum icin Destek Vakfi) հիմնադիրն է և հոգաբարձուն, որը դրամաշնորհների միջոցով աջակցում է Թուրքիայում ժողովրդական նախաձեռնությունների իրականացմանը: Նա նաև հանդիսանում է նաև «Turkey Mozaik» հիմնադրամի հոգաբարձուն՝ Լոնդոնում գործող սփյուռքի կազմակերպություն, որը դրամաշնորհներ է տրամադրում՝ աջակցելու Թուրքիայում նորաստեղծ նորարարական կազմակերպություններին: