Հաջի Հալիլ, ուրֆացի գործարար

Հաջի Հալիլի հայ գործընկերոջը կախաղան հանեցին 1915թ․: Հաջի Հալիլը պահեց ընկերոջը տված խոստումը և մեկ տարի իր տանը թաքցրեց նրա յոթ հոգանոց ընտանիքին: Տարբերություն չդնելով ընտանիքի մյուս անդամների միջև՝ նա իր կյանքը վտանգեց նրանցը փրկելու համար: 

Քարեն Ջեպպե, ուսուցչուհի Ուրֆայում

Համիդական գնդերի 1894 և 1896 թվականների ջարդերից փրկված երեխաներին հավաքել էին Ուրֆայի մանկատներում: Դանիացի Քարեն Ջեպպեն Ուրֆա էր մեկնել 1903 թ․՝ որպես ուսուցչուհի: Տեղահանությունների սկզբում նա թաքցնում էր հայերին, նրանցից ոմանց փրկեց՝ քրդերի ու արաբների հանդերձանքով ծպտելով, և փորձում էր ջուր ապահովել բռնությամբ քշվողների համար: Հալեպ հասնող փախստականներին օգնելու համար նա թողարկեց որոնողափրկարարական թերթեր, որոնց շնորհիվ փրկվեց գրեթե երկու հազար կին և երեխա: 

Ալի Մազհար Բեյ, Անկարայի նահանգապետ

Ալի Մազհար Բեյը, որ Անկարայի նահանգապետ էր նշանակվել 1914 թ․, անտեսեց արտաքսման հրամանը: Չնայած Միության և առաջադիմության կոմտիտեի շտաբից եկող նախազգուշացումներին՝ նա չկատարեց հրամանը, ինչից հետո վերանշանակվեց Հալեպում: Թալեաթ Փաշան նրան հեռագրով տեղեկացրեց նոր պաշտոնի մասին: Ալի Մազհար Բեյը կանխազգում էր, որ նոր պաշտոնում ևս հարկադրված կլինի կատարել արտաքսման հրամանը: Քանի որ դա իր խղճին դեմ էր, նա հրաժարական տվեց: 

Բոդիլ Բյորն, բուժքույր Մուշում 

Նորվեգացի Բոդիլ Կատարինա Բյորնը 1905 թ․ ուղարկվել էր Մուշ՝ կին միսիոներական աշխատողների կողմից: 1915-1916 թթ․ Բյորնի արած լուսանկարներն այնտեղ ծավալված իրադարձությունների փաստագրված վկայություններ են: 1917 թ. Բյորնը դարձավ մանկատան ղեկավար Հայաստանում, որտեղ նա խնամեց երեխաներին մինչև 1934 թ․: 

Նեսիմի Բեյ, Լիցեի շրջանային նահանգապետ

Տեսնելով, որ իրականացվող գործընթացը տեղահանությամբ չի սահմանափակվում՝ Նեսիմի Բեյը հետաձգեց հայերի շարասյուները: Անձամբ ուղեկցելով մեկնող առաջին խումբը՝ նրանց պաշտպանեց հարձակումներից: Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիթ Բեյը, Ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկը, նրան իր կողմը կանչեց և ճանապարհին սպանել տվեց Չերքես Հարունին ու նրա մարդկանց: Միջադեպը գրանցեցին որպես՝ «Սպանված ճանապարհայինների կողմից», բայց նույնիսկ այսօր Լիցեի բնակիչները հիշում են հայերին նրա մեկնած ձեռքը։  

Հենրի Մորգենթաու, դեսպան Ստամբուլում

Հենրի Մորգենթաուն 1913 թ․Ստամբուլում Միացյալ Նահանգների դեսպան էր: Նա ամեն օր Միացյալ Նահանգներին հայտնում էր տեղի ընթացող ահռելի աղետի մասին: Օգտագործելով մասնավորապես իր կապերը Թալեաթ Փաշայի հետ՝ փորձեց փրկել կանանց ու երեխաներին, բայց Ցեղասպանության ճարտարապետը մերժեց նրան՝ ասելով. «Այսօրվա անմեղները վաղվա հանցագործները կլինեն»: Մորգենթաուն ցայսօր հիշվում է մարդասիրական օգնությունը խթանելու գործում իր ունեցած ավանդով: 

Ջելալ Բեյ, Հալեպի նահանգապետ

1914 թ․ Հալեպի նահանգապետ Ջելալ Բեյը հրաման ստացավ հայերին տեղահանել Դեր Զոր, սակայն չենթարկվեց հրամանին: Նրան հեռացրին պաշտոնից և նշանակեցին Քոնիայում: Չնայած Միության և առաջադիմության կոմտիտեի իշխանությունների սպառնալիքներին՝ նա ձգձգում էր տեղահանվածների շարասյուները: Աշխատում էր խոչընդոտել հայերի տեղահանությանը և օգնում այլ քաղաքներից ուղարկվածներին: Նա պաշտոնից հեռացվեց 1918 թ․: 

Արմին Վեգներ, ռազմական բժիշկ Սիրիայում 

Առաջին Աշխարհամարտի տարիներին ծառայելով Սիրիայում՝ Վեգներն ականատես եղավ Դեր Զորի ճանապարհին հայերի ապրած ողբերգությանը: Նա եվրոպական հանրությանը տեղեկացրեց այդ վայրագությունների մասին, իսկ 1919 թ․ հրապարակեց լուսանկարներով հիմնավորված իր նամակները՝ «Անվերադարձ ճանապարհ» խորագրով: Ավելի ուշ հրատարակեց մեկ այլ՝ «Լացը Արարատից» աշխատությունը և շարունակեց պաշտպանել ողջ մնացած հայերի իրավունքները: 

Էզզեթ Բեյ, Կաստամոնուի ժանդարմերիայի հրամանատար 

Երբ տեղահանության հրամանը եկավ, Էզզեթ Բեյն հայ մտավորականներին խորհուրդ տվեց հեռանալ Չանքիրիից, նաև վերադարձրեց 850 հոգուց բաղկացած մի խումբ, որին տարել էին առանց իր գիտության, և արդեն չորս ժամ ճանապարհին էին: Նա նաև ապահովեց 400-հոգանոց խմբի վերադարձն իրենց տներ, որոնց Անկարայով ուղարկում էին Դեր Զոր: Դա զայրացրեց Միության և առաջադիմության կոմիտեին, և նրան ստիպեցին թոշակի անցնել 1917 թ.։  

Յոհաննես Լեփսիուս, ջարդերի ականատես 

Գերմանացի հոգևոր ծառայող Լեփսիուսն առաջին ջարդերին ականատես է եղել 1985 թ. և հիմնել է Գերմանական Արևելյան Առաքելությունը՝ ողջ մնացած երեխաների համար որբանոց բացելու նպատակով: 1912-1914 թթ․ մասնակցում էր Հայկական հարցին նվիրված հանդիպումների, իսկ 1915 թ․ պատմական հանդիպում ունեցավ Էնվեր Փաշայի հետ՝ արտաքսումը կանխելու նպատակով, սակայն անարդյունք: Նա նկարագրել է իր երկրի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ «Գերմանիա և Հայաստան, 1914-1918» գրքում:  

Հաֆիզ Օսման Չամուրդան, Սիսի մուֆթի

1920-ականների սկզբին Սիսի (ներկայիս Կոզան) մուֆթի Հաֆիզ Օսման Չամուրդանը տեղեկացավ, որ թալանն ու կոտորածներն անխուսափելի են: Նա լուր ուղարկեց՝ նախազգուշացնելու իր հարևան Ֆարաչյաններին և վեց հոգանոց ընտանիքին կանչեց իր տուն ու հրաժարվեց նրանց հանձնել իր դռան առջև հավաքված լինչի դատաստան իրականացնել ցանկացող ամբոխին: Ընտանիքի թոռները, որոնց իր տանը պահեց երկուսուկես-երեք տարի, մուֆթիի թոռներին տեղավորեցին Սիսում: