Չեչնիայում վնասվածքաբան վիրաբույժ Խասան Բայևը վիրահատել է հակամարտության երկու կողմերի վիրավորներին՝ 1994-96 և 1999-2009 թվականների չեչենա-ռուսական առաջին և երկրորդ պատերազմներում: Նա հավատարիմ է մնացել Հիպոկրատի իր երդմանը և հրաժարվել իր արարքն ընդունել որպես «թշնամուն բուժել»: Հետագայում, ճնշումների ներքո, նա ստիպված էր լքել իր երկիրը:
Էմեք կինոթատրոնը մերն է, Ստամբուլը մերն է հարթակը (Emek Bizim, İstanbul Bizim Platformu) հիմնադրվել է ընդդեմ Հանրապետական ժամանակաշրջանի ամենահին կինոթատրոնը՝ Էմեքը քանդելու, Բեյօղլու թաղամասում գտնվող Cercle d'Orient շենքի այսպես կոչված՝ վերափոխման նախագծի շրջանակում, և առհասարակ՝ ընդդեմ կապիտալիստական ձեռնարկությունների կողմից մշակութային ժառանգության ավերի ու թալանի: Պլատֆորմը հարցն ու իրենց դիմադրությունը հանրային օրակարգ դրեց, հասարակությանը տեղեկացրեց զարգացումների մասին և դիմադրեց ոստիկանության բռնություններին: Ի վերջո Էմեք կինոթատրոնը քանդվեց, սակայն հարթակի պայքարն ամրացրեց և ներշնչեց Թուրքիայում հասարակական պահանջներ հնչեցնելու կամքը:
Պարագվայի «Աղբավայրի հարմոնիկ նվագախումբը» հիմնադրվեց, երբ աղբակոլեկցիոներ Նիկոլաս Գոմեսը, ով մայրաքաղաք Ասունսիոնի արվարձաններից մեկում գտնվող Կատեուրա ետնախորշում հայտնի է որպես «Կոլա», սկսեց վերամշակված նյութերից երաժշտական գործիքներ պատրաստել: Ձևավորվեց աղբից պատրաստված գործիքների վրա նվագող երիտասարդական նվագախումբ: Սահմանափակ միջոցներ ունեցող համայնքի այս երեխաները երաժշտությամբ եւս մեկ քայլ են արել դեպի իրենց երազանքները:
Bremen Mızıkacıları Perküsyon Grubu, «Բրեմենի հարվածային գործիքների խմբի քաղաքային երաժիշտները», որը հիմնադրվել է Engellerin Ötesinde Derneği-ի՝ «Հաշմանդամության սահմաններից դուրս» ասոցիացիայի կողմից, կազմված է մտավոր խնդիրներ ունեցող անհատներից: Խումբն ապացույց է այն բանի, որ իրենց նյարդաբանական վիճակով պայմանավաորված՝ ուշադրության պակասից երբեմն տառապող այս անհատները կարող են դա հաղթահարել երաժշտության ուժով և, որ նրանք կարող են ինտեգրվել հասարակությանը։
Իսրայելի և Իրանի միջև լարվածության շրջանում իսրայելցի գրաֆիկ դիզայներ Ռոնի Էդրին Facebook-ում տեղադրեց իր և դստեր լուսանկարը՝ «Իրանցիներ, մենք ձեզ սիրում ենք» մակագրությամբ: Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ իսրայելցիներ իրենց սեփական պոստերները ձևավորեցին նույն ուղերձը տարածելու համար: Իրանցիներն այս նախաձեռնությանն արձագանքեցին՝ «Իրանը սիրում է Իսրայելը» պաստառներով և ֆեյսբուքյան խմբերով: Հաղորդակցության այս փոքրիկ քայլը հասարակությունների միջեւ խաղաղության հաստատման այլընտրանքային ուղի դարձավ:
Թուրքիայում Hakikat Adalet Hafıza Merkezi-ն՝ «Ճշմարտության, արդարության, հիշողության կենտրոնը» համընդհանուր ստանդարտների համաձայն փաստաթղթավորում է մարդու իրավունքների ոտնահարումները, վերահսկում է այնպիսի իրավական գործեր, որոնք կարող են որպես կարևոր նախադեպեր ծառայել, և հասարակական կարծիք ձևավորում այդպիսի դեպքերի համար, առհասարակ հասարակությանն իրականությունն է հաղորդում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ և իրականացնում ծրագրեր` անարդար վերաբերմունքի և հատուցման ճանաչման, ինչպես նաև իրավունքների խախտումների կանխարգելման համար` դրանով իսկ նպաստելով սոցիալական խաղաղությանն ու ժողովրդավարությանը:
Հայաստանում «Բանակն իրականում» խումբը ձևավորվեց, երբ երեք մայրեր, ում որդիները սպանվել էին զինվորական ծառայություն իրականացնելիս, ամեն հինգշաբթի հավաքվում էին նախագահի գրասենյակի առջև, և ժամանակի ընթացքում մեծացավ: Խումբը պահանջում է ավելի թափանցիկ բանակ, լռելյայն մոմավառություն է անցկացնում և հասարակությանն իրազեկում զինված ուժերում կատարվող անարդարությունների և չարաշահումների մասին։
Haydarpaşa Dayanışması Platformu-ն՝ Հայդարփաշա համերաշխության հարթակը ձևավորվեց տարբեր մասնագիտական պալատների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիների կողմից՝ Թուրքիայի ընդհանուր մշակութային ժառանգության մի մաս համարվող Հայդարփաշա երկաթուղային կայարանը պաշտպանելու համար: Թեպետ «Հայդարփաշա» երկաթուղային կայանը երկարաժամկետ հեռանկարում գործածությունից հանելու և վերափոխելու «Պահպանության Զարգացման ծրագիրը» 2011թ․ նոյեմբերին հաստատվեց Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի կողմից, պլատֆորմը շարունակում է իր իրավական և հասարակական պայքարը կայանի պահպանման համար՝ առանց դրա պատմական բնույթի կորստի և հանրային կարծիք ձևավորելու արշավներ անում:
Միացյալ Նահանգներում 2004 թ․ ի վեր Invisible Children, Inc.-ը` «Անտեսանելի երեխաներ» կորպորացիան իրազեկում է «Տիրոջ դիմադրության բանակի» կողմից Կենտրոնական Աֆրիկայում՝ աշխարհի ամենատևական կոնֆլիկտային գոտիներից մեկում կատարված վայրագությունների մասին, որը ներառում է երեխաների առեւանգումներ և բռնություններ և նրանց հարկադիր զինվորագրումներ: Բազմաթիվ հաստատությունների և տեղական առաջնորդների համագործակցությամբ ասոցիացիան «տուն դարձիր» կոչեր է հղում «Տիրոջ դիմադրության բանակը» համալրող տարբեր խմբերի՝ բաժանելով թռուցիկներ, որոնցում կոչին արձագանքող զինվորների լուսանկարներ և տուն վերադառնալու վերաբերյալ հրահանգներ են: Ասոցիացիան, մասնավորապես, կենտրոնանում է դիմադրության բանակի կողմից առեւանգված երեխաների վրա, որոնց ստիպում են որպես զինվորներ ծառայել:
Թուրքիայում Karadeniz İsyandadır Platformu-ն՝ Սևծովյան ապստամբությունների պլատֆորմը, դեմ է, որ սևծովյան տարածաշրջանի հովիտներն ու գետերը, որոնք արդեն իսկ կտրված են ծովից առափնյա ավտոմայրուղու նախագծով և Չեռնոբիլի միջուկային աղետից հետո անկենդանանան, վաճառվեն խոշոր ընկերություններին՝ հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագծերի համար և ատոմակայանի նախագծերով վերածվեն թափոնների աղբավայրերի: Հարթակն ակցիաներ է կազմակերպում՝ մարզի բնակչությանն իրազեկելու շահույթ հետապնդող ծրագրերի մասին, որոնք կվնասեն թե բնությանը և թե մարդու առողջությանը, և շարունակում է դիմակայել նման փորձերին:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում հուլիսին հասարակական տրանսպորտի ուղեվարձի գնի բարձրացման հայտարարությունից հետո քաղաքի բնակիչները հավաքվեցին քաղաքապետարանի շենքի դիմաց՝ բարձրաձայնելու գնի բարձրացումը չեղարկելու և հասարակական տրանսպորտի վարորդների աշխատանքային ժամերը կրճատելու իրենց պահանջը: Բողոքի ցույցերի ընթացքում մասնավոր տրանսպորտային միջոցների վարորդները հանրային տրանսպորտի կանգառներում սպասող քաղաքացիներին առաջարկում էին անվճար տեղ հասցնել՝ ցույց տալով, որ ակցիային աջակցում են ավելի լայն զանգվածներ: Քաղաքացիական այս գործողությունը հաղթական ավարտ ուենցավ՝ քաղաքապետարանի կողմից թանկացման չեղարկմամբ:
Թուրքիայում Taksim Plaformu-ն կամ Թաքսիմ Հարթակը, բնապահպանական և քաղաքային զգայուն հարցերի հիման վրա և «Թաքսիմը բոլորինս է» կարգախոսով պայքար է նախաձեռնել Գեզի պուրակը պահպանելու համար: Քաղաքական որևէ գծի չհարելով՝ Taksim Platformu-ն ստեղծեց երկխոսության միջավայր՝ ընդգրկելով և միավորելով հասարակության տարբեր խմբերի և նախաձեռնեց հասարակական գործողություններ` պահանջելու և պաշտպանելու քաղաքի մշակութային ժառանգությունը: Taksim Platformu-ն ցույց տվեց, թե հասարակությունն ինչպես կարող է քաղաքացիական մեթոդներով պահանջել իր իրավունքներն այն դեպքերում, երբ որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմները չեն գործում: Gezi Parkı Kütüphanesi-ն՝ Գեզի պուրակի գրադարանը, որը մեկտեղում է գրքեր զանազան թեմաներով՝ բերված ու նվիրված Գեզիի դիմադրության աջակիցների կողմից, ցույց տվեց, որ գրքերը նույնքան կարևոր են, որքան սնունդը, խմիչքը և դեղամիջոցները: Թուրքիայում կամավոր բժիշկները դժվարին պայմաններում և սահմանափակ միջոցներով բժշկական աջակցություն ցուցաբերեցին ոստիկանության կողմից բռնության ենթարկված և պղպեղի գազից տուժած ընդդիմադիրներին:
Գեզիի դիմադրության յոթերորդ օրը մի խումբ կանայք համախմբվեցին ներկելու կամ ձևափոխելու Թաքսիմ հրապարակի, Իսթիքլալ փողոցի և Գյումյուշույուի պատերին փչված կամ ներկված հոմոֆոբ և սեքսիստական կարգախոսները: Մանուշակագույն ու սպիտակ ցողաշիթ ներկերով խումբը նկարեց խտրական կարգախոսների վրա՝ դրանք փոխարինելով կանանց ներկայացնող Վեներայի և խաղաղության խորհրդանիշերով, ցույց տալով, որ դիմադրության լեզուն նույնքան կարևոր է, որքան բուն դիմադրությունը: