1962թ. ավարտել է Անկարայի համալսարանի Քաղաքագիտության բաժինը: Զինվորական ծառայությունն անցել է Բիթլիսում: Շեմդինլիում և Յուքսեքովայում քրդերի ապրելակերպին մոտիկից ծանոթանալու հնարավորություն է ունեցել: Զինծառայությունից հետո կարճ ժամանակ աշխատել է Թունջելիում՝ որպես քաղաքացիական ծառայող: 1965թ. ասպիրանտական ծրագրով սկսել է ուսումնասիրել Ալիքան ցեղի սոցիալական կառուցվածքը: Դաշտային աշխատանքների ժամանակ յոթ ամիս ապրել է քրդական քոչվոր ցեղերի հետ: 1971թ. մարտի 12-ի ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց նրան ձերբակալել են և ուղարկել Դիարբեքիրի ռազմական բանտ: Ընդհանուր առմամբ նրան ութ անգամ ձերբակալել են. արդյունքում 17 տարի անցկացրել է բանտում: Ազատ է արձակվել 1999թ. օրենսդրական վերակազմավորումների արդյունքում: Քրդերի խնդրով 36 գիրք է հրատարակել, որից 32-ը Թուրքիայում տարբեր արգելքների է արժանացել: Չնայած ճնշումներին և հետապնդումներին՝ նա դարձել է ճշտմարության ձայնը և մեծ ռիսկերի է դիմել մի ժամանակաշրջանում, երբ «քուրդ» բառն անգամ առօրյայում չէր կարելի բարձրաձայնել, իսկ քրդերի գոյությունը մերժվում էր: Քրդական խնդրի սոցիալական և քաղաքական երանգները հասկանալուց ի վեր նա ջանասիրաբար լուծումներ է փնտրել: Իր կյանքի ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների, սպառնալիքների և նվաստացուցիչ վերաբերմունքի, այնուամենայնիվ, նա հրաժարվել է լռելուց և շարունակում է աշխատել: Նա շարունակում է իր ուսումնասիրությունները, գրում է գրքեր, շարունակում է պայքարը և փոփոխությունները, որպեսզի հասարակությունն առերեսվի իր խնդիրների հետ: Նա Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է 2012թ.:
Ստեղծվել է Թբիլիսիում 1989թ.՝ ոստիկանության գործողությունների դեմ ցույցերի ժամանակ սպանվածների հիշատակին։ 1991թ. այն գրանցվեց և սկսեց զբաղվել մարդու իրավունքների խնդիրներով, պատմության հետազոտությամբ և կրթությամբ: Նախաձեռնել է պետական ահաբեկչության վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքներ: Նպատակն էր՝ բացահայտել Սովետական կառավարության իրականացրած և թաքցրած հանցագործությունները: Մի շարք քաղաքներում հավաքագրվեցին փաստաթղթեր և հուշագրություններ, գրի առնվեցին բանավոր վկայություններ, գուլագների մասին հետազոտական աշխատանքներ իրականացվեցին: Տասնյակ հազարավոր մարդիկ կենտրոնին փաստաթղթեր տրամադրեցին: Ձևավորվեց բռնաճնշումների ժամանակաշրջանի վերաբերյալ մեծ արխիվ: Կենտրոնը հավատում է, որ «անցյալի ողբերգական դեպքերը մոռանալը հավասարազոր է սեփական հիշողությունը կորցնելուն» և, որ «առանց հիշողության հանրությունը կենթարկվի ցանկացած դեմագոգի, իսկ նման հասարակության մարդիկ պարզապես պետական մեքենայի անիվներն են»: Ավելի քան 50 «Հիշողության գրքեր» և սպանվածների ցուցակներ է հրապարակել: Ժամանակաշրջանի բռնաճնշումների մասին բոլոր փաստաթղթերը և տպագրված նյութերը հավաքագրվել են Մոսկվայում՝ Կենտրոնի գրադարանում: Բանտարկյալների հարյուրավոր արվեստի գործեր, ուր պատկերվում է ճամբարներում նրանց կյանքը, ցուցադրվել են Կենտրոնի թանգարանում: Վտանգների և սպառնալիքների ներքո Կենտրոնը շարունակում Է իր աշխատանքները նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում: Այն նախաձեռնել է տեղեկատվական շարժում, որը սկսվել է Լեռնային Ղարաբաղում և շարունակվել է Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Չեչնիայում: Չեչնիայում Կենտրոնի գրասենյակը պարբերաբար ներխուժումների է ենթարկվել պետական ծառայողների կողմից: Մրցանակակիր իրավապաշտպան Նատալյա Էստեմիրովան, ով հետաքննում էր սպանության և առևանգման գործեր, 2009 թ. առևանգվել և հետո սպանվել է: Կենտրոնը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը՝ աշխատակիցների կյանքը չվտանգելու համար: Կենտրոնը հանրությանը կոչ է անում առերեսվել ոչ միայն անցյալի, այլև ներկայումս տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների դեպքերին: Այն ուշադրություն է դարձնում զինված հակամարտության գոտիներում տեղի ունեցող իրավախախտումներին և դրանց մասին հանրությանը տեղեկատվություն է տրամադրում: Կենտրոնն աշխատում է ներգաղթյալների, փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ոլորտում և ձգտում է վերափոխել միգրացիոն ծառայությունները, որպեսզի վերջիններս աշխատեն ոչ թե ի շահ պետության, այլ փախստականների: Կենտրոնը Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է 2012թ., որի ժամանակ Կենտրոնը ներկայացրել է Ալեքսանդր Չերկասովը՝ միջազգային «ՄԵՄՈՐԻԱԼ» հասարակության նախագահը:.
Քաղաքագետ և Երևանում գործող Կովկասի ինստիտուտի տնօրեն: Նրա ուսումնասիրությունները ներառում են էթնո-քաղաքական կոնֆլիկտները, հետկոմունիստական փոխակերպումները և նախկին ԽՍՀՄ երկներում և, մասնավորապես, Կովկասում ազգերի կառուցման գործընթացները: Վաղ 90-ականներից մասնագիտացել է Հարավային և Հյուսիսային Կովկասի կոնֆլիկնտերի, անցումային միջավայրում ընտրությունների, հետսովետական ինքնությունների կառուցման ոլորտներում: Նա նաև իրականացրել և ղեկավարել է հետազոտություններ միգրացիայի, տարածաշրջանային ինտեգրման, մեդիա զարգացումների և հանրային դիսկուրսի ձևավորման ոլորտներում: Ալեքսանդրը նաև դասավանդում է քաղաքագիտություն և Կովկասագիտություն Կովկասի ինստիտուտում և Հայաստանի այլ համալսարաններում:
Կինոգործիչ է, ծնվել է Հունաստանում 1933թ.: Փարիզում սովորելուց հետո հաստատվել է Ֆրանսիայում: Կոստա Գավրասը նախագահել է Սինեմաթեք Ֆրանչեզը 1982-1987թթ. և այնուհետև 2007թ. մինչ օրս: Կոստա Գավրան հայտնի է հակասական քաղաքական թեմաները կոմերցիոն ֆիլմերի ժամանցային արժեքների հետ միախառնումով: Նա հատկապես հայտնի է բացահայտ քաղաքական թեմաներով նկարահանված ֆիլմերով, որոնցից ամենահայտնին Z-ն է (1969թ.): Իր աշխատանքներում հաճախ արծարծվող թեմաներն են օրենքը և արդարությունը, ճնշումները, օրինական/ապօրինի բռնությունը, խոշտանգումները: Գավրասի աշխատանքների թիրախը հիմնականում աջակողմյան շարժումները և վարչակարգերն են:
Ավարտել է Անկարայի Քաղաքագիտության ամբիոնի միջազգային տնտեսագիտության բաժինը: Դասավանդել է նույն բաժնում 1977-1980թթ.: 1995-96թթ. մասնակցել է Նոր ժողովրդավարական շարժմանը: 1997թ. սկսել է թղթակցել Ռադիկալ թերթին: 2000թ. ժամանակավոր սկսեց գրել Յենի Բինյըլ թերթի համար: 2001թ. մայիսին դարձավ Զամանի թղթակից: 2007-2010թթ. Ակօս թերթի գլխավոր խմբագիրն էր:
1953թ. ծնված Նիլյուֆեր Գյոլեն թուրք-ֆրանսիացի հայտնի սոցիոլոգ է և մերօրյա կրթված, քաղաքաբնակ, կրոնական մուսուլման կանանց քաղաքական շարժման առաջատար հեղինակություն է: 1986-2001թթ. Ստամբուլի Բողազիչի համալսարանում եղել է դասախոս, իսկ ներկայումս Փարիզում Սոցիոլոգիական վերլուծությունների և միջամտությունների կենտրոնի Հասարակագիտության դպրոցի ուսումնական գծով տնօրեն է: Գյոլեն «Իսլամը և Եվրոպան. մեկնաբանություններ» և «Արգելված ժամանակակիցը. քաղաքակրթությունը և քողարկումը» աշխատությունների հեղինակն է: Անձնական հարցազրույցների միջոցով Գյոլեն մանրամասն դեպքերի ուսումնասիրություն է կատարել երիտասարդ թուրք կանանց շրջանում, ովքեր շրջվում են դեպի արմատական Իսլամի գենդերային կանոնների դրույթները:
Հայտնի քաղաքական գրող, բլոգեր և թղթակից Թիմոթի Գարթոն Աշը պատմաբան է, ով ուսումնասիրում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կոմունիստական բռնապետությունները: Նա մի քանի տարի ապրել է Բեռլինում, ինչը նրան հնարավորություն է տվել ճամփորդել «երկաթե վարագույրից» այն կողմ և բարելավել գերմաներենի և գերմանական մշակույթի մասին իր գիտելիքները: Նրա աշխատանքը վերաբերում է 1989թ. հետո նախկին Արևելյան բլոկի փոխակերպումներին: Աշը կենտրոնական Եվրոպայի հարցերով խմբագրական թղթակից է եղել Լոնդոն Թայմզում և Արտաքին հարաբերությունների գծով թղթակցել է Ինդեփենդենթին: Ներկայումս նա գրում է տարբեր ամերիկյան թերթերում և շաբաթական սյունակ ունի Գարդիանում:
Ռաքել Դինքը ներգրավվել է իրավապաշտպանության մեջ ամուսնու` թուրքահայ ականավոր լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոփի շրջանում՝ հայկական ընտանիքում, ծնված Ռ. Դինքը տասնյակ երեխաների հետ Անատոլիայից տեղափոխվել է Ստամբուլ` հայկական դպրոցներում կրթություն ստանալու համար: Հրանտ Դինքի հետ հանդիպել է Քեմփ Արմենում, որտեղ ամառներն անցկացնում էին հայ որբ կամ ընտանիքից հեռու գտնվող երեխաները: Հետագա տարիներին Ռաքելն ու Հրանտն ամուսնացան և դարձան Քեմփ Արմենի առաջնորդները այնքան ժամանակ, մինչեւ պետությունը բռնագրավեց գույքը: 2007թ. հունվարին՝ Հրանտ Դինքի մահից հետո, Ռ. Դինքը իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգության պահպանմանը: 2007թ. հիմնեց Հրանտ Դինք Հիմնադրամը` Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու և սատարելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացման հարցը լուծելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատում է, որ չնայած բազում փորձություններին, որոնք ստիպված է եղել հաղթահարել իր կյանքի ընթացքում, շրջապատված է եղել սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հարցում և ուրախություն է գտնում իր աշխատանքում և ընտանիքում: