24 տարեկանում նա դարձավ լրագրող և աշխատեց տարբեր պաշտոններում՝ լրագրողից մինչև գլխավոր խմբագիր: Եղել է Նոկտա շաբաթաթերթի, Հյուրիյեթ, Գյունեշ, Միլլիյեթ և Յենի Յուզյըլ թերթերի թղթակից: 2007թ. Ալեվ Էրի հետ հիմնադրել է Թարաֆ թերթը: Ներկայումս Թարաֆի գլխավոր խմբագիրն է և գրում է «Ավազե ժամացույց» ամենօրյա սյունակում: Համակարգի վերաբերյալ նրա բարձրաձայնած քննադատությունը նշանակում էր հաճախակի դատավարություններ և հետապնդումներ, աշխատանքը լքելու պարտադրանքներ: Սակայն նա չհանձնվեց: Նա մարտահրավեր է նետում Հանրապետության հիմնադրման օրվանից կարևոր թեմա դարձած «բանակի խնդրին», հարցադրում և քննադատում է ռազմական իշխանության դերը ժողովրդավարության հաստատման գործում: Նա ստացել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը 2011թ.:
1980-ականների կեսերից սկսած թերթերում և ամսագրերում բազմաթիվ նյութեր է գրել մարդկանց թրաֆիքինգի, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի թրաֆիքինգի, գենդերային բռնության և պետական կոռուպցիայի մասին: Մասնագիտացած է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: 2000թ. Կանկունում հիմնադրեց Կանանց լիարժեք աջակցման կենտրոնը՝ բռնության զոհերի և բռնությունից տուժած կանանց և երեխաների համար: Ներկայումս թղթակցում է Էլ Ունիվերսալին՝ Մեքսիկայի ամենամեծ թերթին, և աշխատարաններ է վարում թրաֆիքինգի զոհերին աջակցելու վերաբերյալ: Նա ստացել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը 2011թ.:
Քաղաքագետ և Երևանում գործող Կովկասի ինստիտուտի տնօրեն: Նրա ուսումնասիրությունները ներառում են էթնո-քաղաքական կոնֆլիկտները, հետկոմունիստական փոխակերպումները և նախկին ԽՍՀՄ երկներում և, մասնավորապես, Կովկասում ազգերի կառուցման գործընթացները: Վաղ 90-ականներից մասնագիտացել է Հարավային և Հյուսիսային Կովկասի կոնֆլիկնտերի, անցումային միջավայրում ընտրությունների, հետսովետական ինքնությունների կառուցման ոլորտներում: Նա նաև իրականացրել և ղեկավարել է հետազոտություններ միգրացիայի, տարածաշրջանային ինտեգրման, մեդիա զարգացումների և հանրային դիսկուրսի ձևավորման ոլորտներում: Ալեքսանդրը նաև դասավանդում է քաղաքագիտություն և Կովկասագիտություն Կովկասի ինստիտուտում և Հայաստանի այլ համալսարաններում:
Կինոգործիչ է, ծնվել է Հունաստանում 1933թ.: Փարիզում սովորելուց հետո հաստատվել է Ֆրանսիայում: Կոստա Գավրասը նախագահել է Սինեմաթեք Ֆրանչեզը 1982-1987թթ. և այնուհետև 2007թ. մինչ օրս: Կոստա Գավրան հայտնի է հակասական քաղաքական թեմաները կոմերցիոն ֆիլմերի ժամանցային արժեքների հետ միախառնումով: Նա հատկապես հայտնի է բացահայտ քաղաքական թեմաներով նկարահանված ֆիլմերով, որոնցից ամենահայտնին Z-ն է (1969թ.): Իր աշխատանքներում հաճախ արծարծվող թեմաներն են օրենքը և արդարությունը, ճնշումները, օրինական/ապօրինի բռնությունը, խոշտանգումները: Գավրասի աշխատանքների թիրախը հիմնականում աջակողմյան շարժումները և վարչակարգերն են:
Ավարտել է Անկարայի Քաղաքագիտության ամբիոնի միջազգային տնտեսագիտության բաժինը: Դասավանդել է նույն բաժնում 1977-1980թթ.: 1995-96թթ. մասնակցել է Նոր ժողովրդավարական շարժմանը: 1997թ. սկսել է թղթակցել Ռադիկալ թերթին: 2000թ. ժամանակավոր սկսեց գրել Յենի Բինյըլ թերթի համար: 2001թ. մայիսին դարձավ Զամանի թղթակից: 2007-2010թթ. Ակօս թերթի գլխավոր խմբագիրն էր:
1953թ. ծնված Նիլյուֆեր Գյոլեն թուրք-ֆրանսիացի հայտնի սոցիոլոգ է և մերօրյա կրթված, քաղաքաբնակ, կրոնական մուսուլման կանանց քաղաքական շարժման առաջատար հեղինակություն է: 1986-2001թթ. Ստամբուլի Բողազիչի համալսարանում եղել է դասախոս, իսկ ներկայումս Փարիզում Սոցիոլոգիական վերլուծությունների և միջամտությունների կենտրոնի Հասարակագիտության դպրոցի ուսումնական գծով տնօրեն է: Գյոլեն «Իսլամը և Եվրոպան. մեկնաբանություններ» և «Արգելված ժամանակակիցը. քաղաքակրթությունը և քողարկումը» աշխատությունների հեղինակն է: Անձնական հարցազրույցների միջոցով Գյոլեն մանրամասն դեպքերի ուսումնասիրություն է կատարել երիտասարդ թուրք կանանց շրջանում, ովքեր շրջվում են դեպի արմատական Իսլամի գենդերային կանոնների դրույթները:
Հայտնի քաղաքական գրող, բլոգեր և թղթակից Թիմոթի Գարթոն Աշը պատմաբան է, ով ուսումնասիրում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կոմունիստական բռնապետությունները: Նա մի քանի տարի ապրել է Բեռլինում, ինչը նրան հնարավորություն է տվել ճամփորդել «երկաթե վարագույրից» այն կողմ և բարելավել գերմաներենի և գերմանական մշակույթի մասին իր գիտելիքները: Նրա աշխատանքը վերաբերում է 1989թ. հետո նախկին Արևելյան բլոկի փոխակերպումներին: Աշը կենտրոնական Եվրոպայի հարցերով խմբագրական թղթակից է եղել Լոնդոն Թայմզում և Արտաքին հարաբերությունների գծով թղթակցել է Ինդեփենդենթին: Ներկայումս նա գրում է տարբեր ամերիկյան թերթերում և շաբաթական սյունակ ունի Գարդիանում:
Ռաքել Դինքը ներգրավվել է իրավապաշտպանության մեջ ամուսնու` թուրքահայ ականավոր լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոփի շրջանում՝ հայկական ընտանիքում, ծնված Ռ. Դինքը տասնյակ երեխաների հետ Անատոլիայից տեղափոխվել է Ստամբուլ` հայկական դպրոցներում կրթություն ստանալու համար: Հրանտ Դինքի հետ հանդիպել է Քեմփ Արմենում, որտեղ ամառներն անցկացնում էին հայ որբ կամ ընտանիքից հեռու գտնվող երեխաները: Հետագա տարիներին Ռաքելն ու Հրանտն ամուսնացան և դարձան Քեմփ Արմենի առաջնորդները այնքան ժամանակ, մինչեւ պետությունը բռնագրավեց գույքը: 2007թ. հունվարին՝ Հրանտ Դինքի մահից հետո, Ռ. Դինքը իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգության պահպանմանը: 2007թ. հիմնեց Հրանտ Դինք Հիմնադրամը` Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու և սատարելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացման հարցը լուծելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատում է, որ չնայած բազում փորձություններին, որոնք ստիպված է եղել հաղթահարել իր կյանքի ընթացքում, շրջապատված է եղել սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հարցում և ուրախություն է գտնում իր աշխատանքում և ընտանիքում: