Հրանտ Դինքի աշխատասենյակում, որը գտնվում է «23,5» հուշավայրում, առկա են նկարներ, լուսանկարներ, զարդեր, ինչպես նաև կահույք և գրքեր: Հրանտ Դինքն իր սեփական սենյակը կահավորելիս ընտրել է պատկերներ, որոնք տարբեր առումներով կապված են իրար հետ։ Բացի դրանից՝ բազմաթիվ պատկերներ և առարկաներ Հրանտ Դինքին նվիրել են նրա ընկերները, ընթերցողները և հետևորդները։
Այս աշխատարանը, որի նպատակն է լույս սփռել հայկական մշակույթի և պատմության վրա՝ հիմնվելով Հրանտ Դինքի աշխատասենյակի պատկերների և դրանց հարաբերակցության վրա, կանցկացվի «23,5» հուշավայրում։ Դիմանկարների, նկարների և առարկաների միջոցով մենք կանդրադառնանք հայկական մշակույթի մասին մարդկային պատմություններին և պատմվածքներին:
Աշխատարանի տևողությունը 2 ժամ է։
Աշխատարանն առայժմ անցկացվում է միայն թուրքերենով։
Աշխատարանին կարող եք գրանցվել՝ այցելելով այս հոդվածի թուրքերեն էջը: