Ինչպե՞ս են միմյանց հետ փոխկապակցվում անցյալը, ներկան և ապագան։ Ինչպե՞ս են ապագայի մեր պատկերացումները ազդում ներկայի վրա և ինչպե՞ս է այն ձևավորվում՝ ելնելով մեր անցյալից։
Աշխատարանի մասնակիցներից պահանջվում է իրենց հետ բերել երեք իր կամ նկար, որն արտացոլում է իրենց անցյալը և ապագայի մասին իրենց պատկերացումը։ Այդ առարկաները և նկարները, որոնք ունեն իրենց սեփական պատմությունները, ստեղծում են անցյալը, ներկան և ապագան միմյանց հետ կապող մի պատմություն։ Նրանցից յուրաքանչյուրը, թեև ունի առանձին պատմություն, միասին վերցված ստեղծում են երկխոսություն, որն էլ ձևավորում է նոր պատմությունը։ Այս պատմությունը կարող է վերածվել նոր իմաստի, որը գոյություն չունի առանձին վերցված այդ առարկաներում։ Աշխատարանը հավաքական ստեղծագործական վարժություն է, որի նպատակն է լույս է սփռել իմաստի տարբեր շերտերի վրա։