Մասնակիցները հնարավորություն են ստանում բացահայտելու հուշավայրեր, թանգարաններ և հուշարձաններ, որոնք տեղակայված լինելով աշխարհի տարբեր մասերում, առնչվում են դժվար անցյալի հետ։ Աշխատարանը կանդրադառնա հուշավայրերի կարևորությանը և գործառույթների դերին։
- Ի՞նչ է հուշավայրը և ի՞նչ գործառույթներ է այն իրականացնում։
- Ինչու՞ է կարևոր հիշելը։
- Կարո՞ղ են արդյոք բռնի անցյալով այդ վայրերը վերածվել փոխըմբռնում, խաղաղություն և ժողովրդավարություն սփռող վայրերի։
- Հնարավո՞ր է արդյոք ցավը վերափոխել գործողության և մեկ այլ ապագայի հույս ունենալ։
Այս աշխատարանի ժամանակ մասնակիցները որոնում են այդպիսի հարցերի պատասխաններ՝ բացահայտելով հուշավայրեր և թանգարաններ, որոնք տեղակայված լինելով աշխարհի տարբեր մասերում, առնչվում են դժվար անցյալի հետ։ Ընթացքում ներկայացվում են նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ոգեկոչման հետաքրքիր ծրագրեր։ Աշխատարանն անցկացվում է ինտերակտիվ վարժություններով, և մասնակիցները հնարավորություն են ունենում օգտվելու աուդիովիզուալ և տեքստային նյութերից։
Աշխատարանի տևողությունը՝ 2 ժամ։
Աշխատարանի անցկացման լեզուն թուրքերենն է։
Մասնակիցների թիվը՝ մինչև 15 անձ։
Գրանցման թերթիկը կարող եք լրացնել այս էջի թուրքալեզու տարբերակում։