Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 17-ին Հրանտ Դինքի հուշավայրում կազմակերպվեց «Առարկաների հիշողությունը» աշխատաժողովը:


Խղճի վայրերի միջազգային կոալիցիան միջազգային ցանց է, որը ստեղծվել է 1999 թ. Նյու Յորքում: Կոալիցիայի կազմի մեջ են մտնում թանգարաններ, խղճի վայրեր և հիշողության վայրեր: 

Հրանտ Դինքի հուշավայրի նախնական ծրագրի ընթացքում ձգտում ենք իրականացնել ներառական գործընթաց մասնագետների և անհատների՝ մի շարք գիտակարգերից, ոլորտներից և խմբերից: