Հրանտ Դինքի «23,5» հուշավայրը, տանելով հիշողությունն իր ամբողջ ճշմարտությամբ դեպի ապագա, ծառայելով որպես երկխոսությունն ամրացնող, ապագան միասին կիսելու պատկերացումներով գործող տարածք, 2020 թ․ ապրիլի 23,5-ին դառնում է մեկ տարեկան: Այս առիթով մենք անցկացնելու ենք առցանց զրույց արվեստագետ Սարգիսի հետ, ով նախագծել է «Աղ և Լույս» խորագրով աշխատանքը Հրանտ Դինքի աշխատասենյակի պատշգամբում։
Մանկության թեման կլինի զրույցի հիմնական առանցքը և անդրադարձ կկատարվի իր աշխատանքներին, որոնք արտացոլում են իր մանկության հետքերը Չայլաք փողոցում, ինչպես նաև կխոսվի Վենետիկի բիենալեում ցուցադրված «Շունչ» խորագրով աշխատանքի մասին։ Զրույցի ժամանակ կլուսաբանվի նաև Էդվարդ Մունկի «Ճիչը» (1893), որը ոգեշնչման աղբյուր է եղել Սարգիսի «Առաջինը՝ ճիչ․ 24․02․1998»* և «2018․09․03 Մյունխեն 18930»** լուսանկարի վրա յուղաներկով աշխատանքի համար։
*«Առաջինը՝ ճիչ․ 24․02․1998» տեսանյութը կարելի է դիտել առցանց՝ #playathome անվանումով ARTER հավաքածուի մեջ մինչև 15․05․2020։
**«2018․09․03 Մյունխեն 18930» արվեստի գործը կարելի է տեսնել Նատալի Օբադիա պատկերասրահի ամսաթերթի Շաբաթական մեկ արվետսի գործ հավաքածուի մեջ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Սարգիսը (ծնվ․ 1938, Ստամբուլ) ստացել է բարձրագույն կրթություն Ստամբուլի Միմար Սինան համալսարանի Գեղարվեստի ակադեմիայում։ Նա իր առաջին ցուցահանդեսը բացել է 1960 թվականին՝ Ստամբուլի արվեստների պատկերասրահում։ Այնուհետև նա տեղափոխվում է Փարիզ։ Սարգիսն իր ճանապարհը սկսել է նկարելով և ժամանակի ընթացքում ներառել քանդակագործությունն ու աուդիո-վիզուալ ինստալացիաները իր ստեղծագործություններում։ Արվեստագետի գործերը ներկայացված են մի շարք թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Սարգիսն ապրում և ստեղծագործում է Փարիզում։ sarkis.fr