Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Oլօֆ Փալմեի միջազգային կենտրոնի ու Ստամբուլի ոստիկանության կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նպատակն է աջակցել Թուրքիայում խտրականության դեմ պայքարող քաղաքացաիական հասարակության դերակատարներին։ 

Ծրագրի ավելի կոնկրետ նպատակն է բազմակարծության, բազմամշակութայնության ամրապնդումն ու երկխոսության ու ժողովրդավարության աջակցումը՝ առաջնահերթություն տալով բոլոր տեսակի տարբերությունների նկատմամբ հարգալից դիսկուրսին։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է ենթադրամաշնորհային ծրագիր, շարժունության ծրագիր, լավագույն փորձի փոխանակում, աշխատարանների անցկացում ու հակախտրականության վերաբերյալ գլխավոր աղբյուր հանդիսացող նյութերի տեղայնացում։

Հրանտ Դինք հիմնադրամի «ՔՀԿ-ների հզորացման դրամաշնորհային ծրագիրը» ֆինանսական աջակցություն է տրամադրում այն ծրագրերին, որոնք ուղղված են Թուրքիայում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն ամրապնդելուն, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը և տարբեր էթնիկ, սոցիալական խմբերի համակեցության խթանմանը՝ երկխոսության, ապրումակցման ու վստահության մշակույթի միջոցով։

«ՀԿ-ների շարժունություն» ծրագրի նպատակն է Թուրքիայում գործող քաղաքացիական հասարակության մասնագետներին փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում ու Ասիայում գործող ՔՀԿ-ներում աշխատելու միջոցով։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ՔՀԿ-ներին իրազեկվել ու օգուտ քաղել աշխարհում կիրառվող նորարար մեթոդներից ու լավագույն պրակտիկայից։ 

Հակախտրականության մասին լավագույն փորձի փոխանակումը, աշխատարանների անցկացումն ու հիմնական աղբյուրների տեղայնացումը հնարավորություն են տալիս մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում աշխատող ՔՀԿ դերակատարներին փո


This project is funded by the European Union.