Համայնքային բռնությունից կանանց պաշտպանելու և իրենց տներում փակված կանանց ձայնը դառնալու համար աֆղան նկարիչ Քուբրա Խադեմին ութ րոպե տևողությամբ բողոքի քայլարշավ կատարեց Քաբուլի ամենազբաղված փողոցում՝ կրելով պողպատե հագուստ: Չնայած այս պարզ, բայց արդյունավետ բողոքից հետո Խադեմին մահվան սպառնալիքներ ստացավ, բայց ասում է, որ չի զղջում իր արարքի համար:
Մայիսի 14-ին Բուրսայում գտնվող Renault-ի ավտոմոբիլային գործարանի 5600 աշխատակիցներ դադարեցրեցին արտադրությունը և դուրս եկան արհմիությունից՝ ավելի բարձր աշխատավարձերի պահանջով: Ցույցն ավելի մասշտաբային դարձավ, երբ դրան միացան նաև TOFAŞ- ի և Coşkunöz, MAKO և Ototrim մատակարար ընկերությունների աշխատակիցները: Հունիսի սկզբին Coşkunöz- ի աշխատակիցները, TOFAŞ-ից, MAKO-ից, Ototrim-ից և, վերջապես Renault-ից հետո հասան իրենց պահանջները բավարարող համաձայնագրի։
Հնդկաստանի «Ռոբին Հուդ» բանակը հավաքում է ռեստորաններից և հարսանեկան երեկույթներից մնացած կերակուրը և բաժանում կարիքավոր ընտանիքներին: Ամեն կիրակի Հնդկաստանի 10 քաղաքներում «Ռոբին Հուդ» բանակի 350 կամավորներ նվիրում են իրենց մարզաշապիկները, համոզում ռեստորանների տերերին և հարսանեկան երեկույթների կազմակերպիչներին նվիրատվություններ կատարել՝ այդպիսով ամեն շաբաթ աջակցելով մոտ 2000 մարդու:
Քիլիսում հարս ու փեսա Էսրա Փոլաթն ու Ֆեթուլլահ Օզումչյուօղլուն արտասովոր հարսանիք արեցին: Ցանկանալով իրենց ուրախությունը կիսել Սիրիայի պատերազմից փախած փախստականների հետ, զույգը մոտ 4000 մարդու հյուրասիրեց ապուրի խոհանոցով՝ Kimse Yok Mu («Չկա՞ մեկը») Ասոցիացիային պատկանող բեռնատարով։
Երբ Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում տասը օրվա ընթացքում վառեցին սեւամորթների ութ եկեղեցի, մահմեդական ուսանող Ֆաաթիմա Նայթը քայլեր ձեռնարկեց և նվիրատվությունների կոչ արեց եկեղեցիները վերակառուցելու և վերանորոգելու համար: Նվիրատվության արշավի ընթացքում, որը Ռամադանի ամսվա ընթացքում էր, Նայթն ու ընկերները գրեթե 48,000 ԱՄՆ դոլար հավաքեցին մահմեդական հաստատությունների, ինչպես նաև այլ դավանանքների բազմաթիվ անհատների միջոցով:
Ամերիկայում բնակվող Քոմալ Ահմադը ստեղծել է հեռախոսային հավելված, որը հեշտացնում է հասարակական սննդի հաստատություններից անօթեւանների համար լրացուցիչ սննդի բաշխումը: «Feeding Forward» անվանումը կրող հավելվածը մինչ այժմ օգնել է շուրջ 575,000 անօթեւանի: Հավելվածի օգնությամբ ընկերությունները կամավոր վարորդներին տեղեկացնում են իրենց միջոցառումների անցկացման վայրերի մասին: Այնուհետև վարորդները սնունդը հասցնում են այն վայրեր, որտեղ դրանք առավել անհրաժեշտ են:
Թուրքիայի Արթվին նահանգի բնական տեղանք հանդիսացող Չերաթեփեում գտնվող պղնձի արդյունահանման դեմ ակտիվիստների գործողությունները վերսկսվեցին այս տարի: Երբ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին հայտարարությունը ճանապարհ բացեց պղնձի արդյունահանման նոր ծրագրի համար, տեղի բնակիչները փողոց դուրս եկան: Հուլիսի 2-ին «Կանաչ Արթվին» ասոցիացիայի ներքո հազարավոր մարդիկ երթի դուրս եկան՝ բացականչելով «Ո՛չ հանքին», «Արթվինում հանքարդյունաբերությունը սպանություն է» կարգախոսները՝ հսկելով բուլդոզերները և այլ սարքավորումներ: Նրանց դիմադրությունը շարունակվում է:
Սիրիայում «Սպիտակ սաղավարտներ» խումբը փրկում է մարտերում այրված կամ ավերված տների փլատակներում մնացած մարդկանց: Հասարակության տարբեր շերտերի պատկանող մարդկանցից կազմված և աշխատանքների ընթացքում սպիտակ սաղավարտներ կրելու համար այդպես անվանված խումբը մինչ այժմ փլատակներից փրկել է մոտ 3000 մարդու: Իրենց աշխատանքների ընթացքում խմբի անդամները երբեմն դարձել են ռումբերի և դիպուկահարների կրակոցների թիրախ:
Իրաքում վարչապետի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քուրդ պատգամավոր Վիյան Դաքսիլը դարձավ եզդիների կոտորածի մասին խոսող առաջին քաղաքական գործիչը: «Ես դիմում եմ ձեզ մարդկության անունից, փրկեք մեզ», - ասաց Դաքսիլը և կոչ արեց խորհրդարանին կանխել կոտորածը, որը սկսվել էր ԻՊ-ի կողմից Շենգալի գրավմամբ: Իր անկեղծ, համարձակ և արդյունավետ կոչով նա դարձավ հարցն աշխարհին հայտնի դարձնող առաջատար ձայներից մեկը:
«Էլեկտրիկ Երևանը» սկսեց ձևավորվել, երբ շուրջ 2000 մարդ հավաքվեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Օպերայի շենքի դիմաց՝ ի նշան բողոքի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ոստիկանական միջամտությունից և ձերբակալություններից հետո Բաղրամյան պողտայում ցուցարարների թիվը կրկնապատկվեց, իսկ ցույցերն ընդգրկեցին նաև այլ քաղաքներ: Երկու շաբաթ տևած բողոքի ակցիաների արդյունքում որոշում կայացվեց ձևավորել աուդիտորական հանձնաժողով, որը կորոշի գների բարձրացումն արդարացված է, թե ոչ: Չնայած այս որոշումը լիովին չէր համապատասխանում ցուցարարների պահանջներին, այնուամենայնիվ դիտվեց որպես կառավարության կողմից փոխզիջում:
Ռիզե նահանգի բնակիչները միավորվեցին ընդդեմ Yeşil Yol («Կանաչ ճանապարհ») ծրագրի, որի նպատակն էր միացնել նահանգի լեռնային մարգագետինները, և կանխեցին ծանր տեխնիկայի մուտքը մարգագետիններ: Զբոսաշրջության համար կենսական նշանակության պնդումներով և պահպանվող բնական տարածքը հատելով թերթաքարերով՝ ճանապարհը կխախտի էկոլոգիական հավասարակշռությունը՝ այդպիսով վնասելով կենսաբազմազանությանը և վայրի բնությանը: 63-ամյա Հավվա Անան («Մայր Հավվան»)՝ նստելով բուլդոզերների առջև տեղի ժողովրդի աջակցությունը ստացավ ու դարձավ դիմադրության խորհրդանիշ: Նրանց պայքարը շարունակվում է:
Բեյրութում, որտեղ հուլիսից աղբահանություն տեղի չէր ունեցել, և հիմնական աղբանոցներից մեկը փակվել էր, մարդիկ սոցիալական մեդիայի միջոցով կազմակերպվելով՝ դուրս եկան փողոցներ՝ «Դու գարշահոտ ես» կարգախոսով: Նախարարների խորհրդի շենքի տարածքում բողոքի ցույց անելու նրանց պահանջը բախվեց շենքի դիմաց կառուցված ցեմենտե պատին: Պատի և պետական բռնության դեմ նրանց բողոքների ժամանակ պատը քանդվեց, սակայն ցույցերը շարունակվում են՝ պահանջելով կառավարության հրաժարական և ընտրություններ:
Ուգանդայում 2013 թ․ընդունվեց մի օրենք, որը պահանջում էր մահապատժի ենթարկել համասեռամոլներին: 2014 թ. օրենքի դեմ հասարակական կարծիքն համախմբելու համար Պեպե Ջուլիան Օնզիեման միասեռականների իրավունքների այլ պաշտպանների հետ մեդիա արշավներ անցկացրեց, աշխարհով մեկ իրազեկություն բարձրացրեց և դարձավ այն առաջատար ձայներից մեկը, որն Ուգանդայի կառավարությանը ստիպեց չեղարկել օրենքը: Օնզիեմայի աջակցությամբ դրան հաջորդեց երկրի առաջին հպարտության շքերթը:
Մայիսի 6-ի առավոտյան, երբ բուլդոզերները սկսեցին քանդել Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայ երեխաների ճամբարը`«Քեմփ Արմենը», Նոր Զարթոնքի անդամները, Թուզլայի բնակիչներն ու բազմաթիվ քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ եկան ճամբար և կանխեցին դրա փլուզումը: Այդ օրվանից շարունակվող հսկողությանն աջակցում են հայկական սեմինարներ, համերգներ ու համաժողովներ տարբեր թեմաներով: «Քեմփ Արմենի» ակտիվիստները պահանջում են ճամբարի անվերապահ վերադարձը հայ ժողովրդին:
2012 թ․ Միացյալ Նահանգներում մեկնարկած «Black Lives Matter» արշավը միտված է ուշադրություն հրավիրելու և հասարակական կարծիք ձևավորելու ոստիկանության և քաղաքացիական անձանց կողմից սեւամորթների սպանությունների վերաբերյալ: Բացի այդ, Միացյալ Նահանգներն առավել ժողովրդավարական երկիր դարձնելու համար «Black Lives Matter»-ը մատնանշում է կանանց, ԼԳԲՏ անձանց, ներգաղթյալների, հաշմանդամների և բանվորների առջև ծառացած անհավասարությունը և ջանում վերականգնել սևերի ազատության շարժումը:
Մենք հիշում ու հարգում ենք Ուրֆայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մահապարտի պայթյունի հետևանքով զոհված երիտասարդներին, ովքեր պատրաստվում էին հույսի շող փոխանցել, խաղալիքներ տանել և գրադարան կառուցել Կոբանիի երեխաների համար, որոնց կյանքն ավերել է պատերազմը: