Շարժումը սկիզբ առավ, երբ Թայֆուն Գյոնյուլը և Վեդաթ Զենջիրը 1989թ. դեկտեմբերին և 1990թ. փետրվարին համապատասխանաբար հայտարարեցին Սոկակ ամսագրի միջոցով, որ, հրաժարվում են զինվորական ծառայությունից: Թեև նրանք դատապարտվեցին, խոշտանգումների ենթարկվեցին, սակայն լսելի լինելու համար ընդհուպ մինչև ստեղծարար և ոգեշնչող միջոցառումներ կազմակերպեցին փողոցներում: Վերջին չորս տարիների ընթացքում Եվրախորհրդի խորհրդականների կոմիտեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ Թուրքիային նախազգուշացումներ է ուղարկել զինծառայությունից հրաժարվածների մասին նոր կարգավորումներ կազմելու վերաբերյալ: 2010 թ. Թուրքիայում որևէ համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվածների թիվը հասել է 121-ի՝ ներառելով 24 կնոջ և տեսողության խնդիրներով 5 անձանց: Շարժումը Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է 2010թ.: Շարժման անդամներից Էրսան Ուղուր Գյորը կներգրավվի ժյուրիի կազմում:

32 տարեկանում նա աշխատանքի անցավ Մադրիդի կենտրոնական դատարանում: Իր հետաքննություններից մեկի ժամանակ բացահայտվեց իսպանական անվտանգության ուժերի կապը աջակողմյան ահաբեկչական խմբերի հետ, որոնք հայտնի էին Հակաահաբեկչական ազատագրական խմբեր անունով: Իսպանիայի քաղաքացիների խոշտանգման և սպանության հանցանքների համար 1998թ.  նա ձերբակալման միջազգային կարգադրություն արձակեց չիլիական խունտայի ղեկավար Պինոչետի դեմ, ով այդ ժամանակ Անգլիայում էր: Այս գործն աշխարհի մի շարք բռնապետների համար զգուշացում էր, որ նրանց անպատժելիությունն անսահման չէ. արդյունքում մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ այլ հետաքննություններ սկսվեցին Եվրոպայում, Ամերիկայում և Աֆրիկայում: Նա նաև ցեղասպանության մեղադրանքներ առաջադրեց արգենտինական ռազմական սպաներին՝  Արգենտինայում 1976-1983թթ. իսպանացի քաղաքացիների անհետացման գործերով: 2008թ.  նա հետաքննություն նախաձեռնեց Իսպանիայում Ֆրանկոյի ռեժիմի ժամանակ 114 հազար անհետացման դեպքերի առթիվ: Նա Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է 2010թ.:

Աշխատել է Ռադիո Անկարայում և TRT-ում (Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության կորպորացիա)՝ տարբեր պաշտոններում: Նա լքեց TRT-ի Ռադիոյի բաժինը, երբ բռնագրավեցին վերջինիս կորպորատիվ ինքնավարությունը: Թուրքական գրականության մեջ իր վեպերով և կարճ պատմություններով հայտնի լինելուց բացի՝ գրողի անունը հայտնի է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Աշխատել է հայկական հայտնի թերթերում՝ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր: Երևանի մամուլի ակումբի նախագահն է և Լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի համանախագահը։

1968 թ. Ֆրանսիայում ուսանողական ցույցերի ակտիվ մասնակից է եղել: 1989 թ. նա դարձավ Ֆրանկֆուրտի փոխքաղաքապետ: 1999 թ. ընտրվել է Եվրամիության խորհրդարանում որպես ֆրանսիական Կանաչ կուսակցության ղեկավար: 2002 թ. դարձավ Կանաչների խորհդարանական խմբի նախագահը:

Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում որպես լրագրող/թղթակից: 1981-1992 թթ. աշխատել է որպես Ջումհուրիեթ թերթի գլխավոր խմբագիր: 1992-1998 թթ. եղել է Սաբահ թերթի առաջին էջի գրողը: Շարունակում է գրել Միլլիյեթ թերթում: Գրում է երկրում տաբու դարձած թեմաներով:

Մասնագիտացված է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում: 1980 թ. սկսել է աշխատել ՄԱԿ-ում և 20 տարի աշխատել է որպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար: 2001-2009 թթ. աշխատել է Ամնեսթի Ինթերնեյշնլում որպես գլխավոր քարտուղար:

Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանի Հռետորաբանության և համեմատական գրականության բաժնի դասախոս է: Առաջատար մտավորականներից է, ով կարևոր աշխատանք է կատարում ֆեմինիզմի, միասեռականության, քաղաքական փիլիսոփայության և էթիկայի ասպարեզում:
Ռաքել Դինքը ներգրավվել է իրավապաշտպանության մեջ ամուսնու` թուրքահայ ականավոր լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոփի շրջանում՝ հայկական ընտանիքում, ծնված Ռ. Դինքը տասնյակ երեխաների հետ Անատոլիայից տեղափոխվել է Ստամբուլ` հայկական դպրոցներում կրթություն ստանալու համար: Հրանտ Դինքի հետ հանդիպել է Քեմփ Արմենում, որտեղ ամառներն անցկացնում էին հայ որբ կամ ընտանիքից հեռու գտնվող երեխաները: Հետագա տարիներին Ռաքելն ու Հրանտն ամուսնացան և դարձան Քեմփ Արմենի առաջնորդները այնքան ժամանակ, մինչեւ պետությունը բռնագրավեց գույքը: 2007թ. հունվարին՝ Հրանտ Դինքի մահից հետո, Ռ. Դինքը իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգության պահպանմանը: 2007թ. հիմնեց Հրանտ Դինք Հիմնադրամը` Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու և սատարելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացման հարցը լուծելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատում է, որ չնայած բազում փորձություններին, որոնք ստիպված է եղել հաղթահարել իր կյանքի ընթացքում, շրջապատված է եղել սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հարցում և ուրախություն է գտնում իր աշխատանքում և ընտանիքում: