Եղել է բազմաթիվ ամսագրերի և թերթերի թղթակից և ղեկավար: Պատրաստել է ժամանակին մեծ ազդեցություն ունեցող Մեդյաքրոնիք կայքէջը: Եղել է նաև Նոկտա ամսագրի գլխավոր խմբագիր, որը բացահայտել էր ռազմական հեղաշրջման ծրագրերը: Նա դեռ գրում է Թարաֆ թերթի համար: Գյորմյուշը Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է 2009 թ.-ին:
1993 թ. հոդվածներ է գրում Պաղեստինի գրավված հողերի մասին: Աշխատել է որպես լրագրող և թղթակից, չնայած բոլոր խոչընդոտներին՝ Իսրայելի ժողովրդին ներկայացրել է պաղեստինցի փախստականների ճամբարներում իր փորձառությունները, հրապարակել է իր հոդվածներից բաղկացած գիրք: Հասսը Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է 2009 թ.:
Աշխատել է Ռադիո Անկարայում և TRT-ում (Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության կորպորացիա)՝ տարբեր պաշտոններում: Նա լքեց TRT-ի Ռադիոյի բաժինը, երբ բռնագրավեցին վերջինիս կորպորատիվ ինքնավարությունը: Թուրքական գրականության մեջ իր վեպերով և կարճ պատմություններով հայտնի լինելուց բացի՝ գրողի անունը հայտնի է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Աշխատել է հայկական հայտնի թերթերում՝ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր: Երևանի մամուլի ակումբի նախագահն է և Լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի համանախագահը։
1968 թ. Ֆրանսիայում ուսանողական ցույցերի ակտիվ մասնակից է եղել: 1989 թ. նա դարձավ Ֆրանկֆուրտի փոխքաղաքապետ: 1999 թ. ընտրվել է Եվրամիության խորհրդարանում որպես ֆրանսիական Կանաչ կուսակցության ղեկավար: 2002 թ. դարձավ Կանաչների խորհդարանական խմբի նախագահը:
Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում որպես լրագրող/թղթակից: 1981-1992 թթ. աշխատել է որպես Ջումհուրիեթ թերթի գլխավոր խմբագիր: 1992-1998 թթ. եղել է Սաբահ թերթի առաջին էջի գրողը: Շարունակում է գրել Միլլիյեթ թերթում: Գրում է երկրում տաբու դարձած թեմաներով:
Մասնագիտացված է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում: 1980 թ. սկսել է աշխատել ՄԱԿ-ում և 20 տարի աշխատել է որպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար: 2001-2009 թթ. աշխատել է Ամնեսթի Ինթերնեյշնլում որպես գլխավոր քարտուղար:
Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանի Հռետորաբանության և համեմատական գրականության բաժնի դասախոս է: Առաջատար մտավորականներից է, ով կարևոր աշխատանք է կատարում ֆեմինիզմի, միասեռականության, քաղաքական փիլիսոփայության և էթիկայի ասպարեզում:
Ռաքել Դինքն սկսեց զբաղվել իրավապաշտպանական գործունեությամբ իր ամուսնու՝ պոլսահայ հայտնի լրագրող և Ակօս թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ծնվել է Թուրքիայի հարավ-արևելյան Սիլոփի քաղաքում, հայկական ընտանիքում: Անատոլիայի բազմաթիվ երեխաների պես Ռաքելը տեղափոխվեց Ստամբուլ՝ հայկական դպրոցում կրթություն ստանալու համար: Նա հանդիպեց Հրանտ Դինքին Քամփ Արմենում, ուր հայ երեխաները, որբերը կամ ընտանիքներից հեռու գտնվողներն անցկացնում էին իրենց ամառները: Ռաքելն ու Հրանտը ամուսնացան և գալիք տարիներին՝ մինչ պետության կողմից ճամբարի սեփականության բռնագրավումը, ղեկավարեցին Քամփ Արմենը: 2007 թ.՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, Ռաքելն իր կյանքը նվիրեց ամուսնու գործը շարունակելուն: 2007 թ. նա ստեղծեց Հրանտ Դինք հիմնադրամը՝ Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացումը կանխելու, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատալ, որ չնայած իր կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտներին՝ նա շրջապատված է սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հանդեպ և իր ուրախության աղբյուրն է համարում իր աշխատանքը և ընտանիքը: