Ծնվել է 1955թ. Բինգյոլի Կառլիովա շրջանում։ Հաճախել է Դիարբեքիրի Հազրո եւ Սիլվան շրջանների տարրական դպրոց։ Մանիսայում գտնվող Մարդինի աղջիկների գիշերօթիկ դպրոցում ավարտել է դասվարների համար նախատեսված մանկավարժական դասընթաց, որին նրան ուղղորդել էին «Արևելքի և Արևմուտքի հանդիպում» ծրագրի շրջանակներում: Անատոլիայի Էսքիշեհիրի համալսարանում սովորելուց հետո 22 տարի դասավանդել է Դիարբեքիրի գյուղերում, շրջաններում և մայրաքաղաքում: Նաև անդամակցել է Թուրքիայի Ուսուցիչների միության ասոցիացիային: 1996թ. նա իր տան մի սենյակը վերածեց գրասենյակի, իսկ 1997թ. հիմնեց «KAMER» կանանց կենտրոնը: Նա ուշադրություն էր հրավիրում այն բանի վրա, թե ինչպես են գենդերային դերերը կանանց ստորակարգում երկրորդային կարգավիճակի մեջ: Նա իրականացրել է ծրագրեր՝ միտված իրազեկելու կանանց, ովքեր քաղաքացի են, կին ու մայր: Աջակցելով ավելի քան հարյուր կնոջ պաշտպանություն ստանալու հարցում՝ Ն. Աքքոչը կանխել է նրանց հավանական սպանությունները: Մշակել ու իրականացրել է ծրագրեր՝ աջակցելու այն կանանց, ովքեր ցանկանում են առևտրային կյանք մուտք գործել՝ որպես ձեռնարկատերեր: «Հնարավորություն ամեն կնոջ համար» ծրագիրն օգնում է կանանց տեղեկանալ իրենց վերապրած բռնության մասին և հաղթահարել իրենց անհավասար կարգավիճակը՝ հզորացման և տնտեսական անկախության միջոցով: Ն. Աքքոչը իրականացնում է ծրագրեր՝ ուղղված բռնության, խտրականության դեմ պայքարին և վաղ մանկությունից ներգրավվածության խթանմանը: Նա աշխատում է սիրիական պատերազմի հետևանքով Թուրքիայում ապաստան գտած կանանց և երեխաների հավասար իրավունքների և ինտեգրման ուղղությամբ։
Ծնվել է 1960թ. Հնդկաստանի Մեղալայա նահանգի մայրաքաղաք Շիլոնգում։ Տեղի Սեյնթ Մերիի քոլեջում սովորել է քաղաքագիտություն, պատմություն և կրթություն: Չնայած քաղաքականությունից խուսափելուն՝ աշխատում է իր մարզում հասարակական հաստատությունների թափանցիկության մեծացման և մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: 2005թ.՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որը քաղաքացիներին իրավունք էր տալիս տեղեկատվություն պահանջել պաշտոնական հաստատություններից, իրավական անպատժելիությամբ լիազորված բյուրոկրատական համակարգի պայմաններում նա անդուլ պայքարել է տեղեկատվություն ստանալու ազատության համար: Իրավունքների պաշտպանության շրջադարձային կետը նրա համար վրա հասավ 2018թ.՝ Ջանիտա բլուրներում հանքաարդյունաբերության շարունակական կոռուպցիայի բացահայտմամբ: Նա ուսումնասիրություններ անցկացրեց այդ շրջանում հանքաարդյունաբերական անօրինական գործունեության վերաբերյալ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ կորցրել էին իրենց հողերն ու կյանքը: Նա բացահյատեց, որ փորվել են առնետի անցքեր հիշեցնող փոսեր եւ դրանցում տեղավորվող փոքրիկ երեխաներին ստիպել աշխատել այդ անցքերում: Շրջակա միջավայրն աղտոտող և կենդանիների մահվան պատճառ հանդիսացող այդ երևույթն անօրինական էր հայտարարվել, բայց այդ շրջանում չարտոնագրված հանքաարդյունաբերությունը չէր դադարել: Փաստորեն պետական մարմինները տարիներ շարունակ համագործակցել էին ածխահանքի սեփականատերերից և ֆինանսավորողներից կազմված ածխի մաֆիայի հետ: Անօրեն ճանապարհով ածուխ տեղափոխող բեռնատարները լուսանկարելիս նրա վրա հարձակվեց մաֆիայի 30-40 հոգանոց ավազակախումբ։ Նա մեկ ամիս անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում: Հարձակումից հետո հայտարարեց, որ չի նահանջելու, և որ հարձակումն, ըստ էության, ամրապնդել էր իր այն համոզմունքը, որ ինքը ճիշտ է վարվում: Նա հայտարարեց, որ հանքաարդյունաբերական բեռնատարի գործով հայցվորները ձերբակալվել են, բայց հետո ազատ են արձակվել ածխային մաֆիայի կողմից ճնշումներից հետո: Արժանացավ տեղի բնակիչների քննադատությանը, ովքեր վախենում էին, որ հանքաարդյունաբերության դադարեցումն իրենց առանց ապրուստի կթողնի: Չնայած դրան՝ նա դեռ պայքարում է ապօրինի հանքաարդյունաբերության դեմ ՝ աղքատների, մանուկ աշխատողների իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության համար:
Ծնվել է 1974թ. Քոնյայում: Բողազիչի համալսարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն և պատմություն: Ասպիրանտուրան ավարտել է նույն համալսարանի՝ Աթաթուրքի սկզբունքների և բարեփոխումների ինստիտուտում՝ Թուրքիայի ժամանակակից պատմության ոլորտում: Միջին և ավագ դպրոցական տարիներից հետաքրքրվում էր կինոյով, թատրոնով և գրականությամբ: Բողազիչի համալսարանում սովորելու տարիներին մասնակցում էր թատերական մի ակումբի աշխատանքներին: Ակումբում ընկերների հետ կազմակերպում էր միջոցառումներ, որտեղ քննարկում էին ֆիլմեր, և որոնց հրավիրում էր Թուրքիայի հայտնի կինոռեժիսորների: Համալսարանական տարիներին սկսում է գրել սցենարներ և ընկերների հետ հրատարակում «Görüntü» պարբերականը: Նրա առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Բլրից անդին» (2012), արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի Կալիգարիի կինոմրցանակի, լավագույն կինոմրցանակի Ստամբուլի կինոփառատոնում: Նա շարունակում է գրել բազմաթիվ պարբերականների համար՝ կինոյի և քաղաքագիտության ոլորտի վերաբերյալ, և դասավանդում է Ստամբուլի Տեխնիկական համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների բաժնում:
Ծնվել է 1963թ. Անկարայում։ Ավարտել է Ստամբուլի ավագ դպրոցն ու Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետը: 1984-88թթ. աշխատել է որպես լրագրող «Yeni Gündem» շաբաթաթերթում: 1988թ. ի վեր Իլեթիսիմ հրատարակչության հետազոտական-վերլուծական շարքերի խմբագիրն է: 1993-2014թթ. եղել է «Toplum ve Bilim» (Հասարակություն և Գիտություն) հասարակական գիտությունների եռամսյակային պարբերականի խմբագիրը: 2012թ. ի վեր «Birikim» սոցիալ-մշակութային ամսագրի գլխավոր խմբագիրն է, որի համար պարբերաբար գրել է 1989թ. ի վեր։ Թարգմանել է ավելի քան 20 գիրք, այդ թվում՝ Կառլ Մարքսի, Յուրգեն Հաբերմասի, Ֆրանց Կաֆկայի, Էռնեստ Բլոխի, Վիլհելմ Շմիդի ստեղծագործությունները: Որպես Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի հիմնադիր խորհրդի անդամ՝ նա 15 տարի շարունակ մասնակցում է «Թուրքիայի մարդու իրավունքների շարժման համաժողով» ամենամյա համաժողովի կազմակերպմանը: 2017թ. Պատմություն հիմնադրամի տնօրենների խորհրդի գլխավոր քարտուղարն է:
Ծնվել է 1971թ. Կոլումբիայում։ Ունի սոցիոլագիական գիտությունների թեկնածուի մագիստրոսի աստիճաններ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանից և մագիստրոսի աստիճան Նյու Յորքի համալսարանի Իրավունքի և հասարակության ինստիտուտից, փիլիսոփայության մագիստրոսի աստիճան Կոլումբիայի ազգային համալսարանից և իրավագիտության դոկտորի աստիճան Անդերի համալսարանից։ Հանդիսանում է Համաշխարհային արդարադատություն և մարդու իրավունքներ ծրագրի հիմնադիրը և Անդերի համալսարանի հասարակա-իրավական հետազոտությունների կենտրոնի նախկին տնօրենը: Օրենքի, արդարադատության և հասարակության կենտրոնի (Dejusticia) համահիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենն է: Հանդիսանում է Նյու Յորքի համալսարանի, Սթենֆորդի համալսարանի, Բրաունի համալսարանի, Մելբուրնի համալսարանի, Եվրոպական համալսարանի ինստիտուտի, Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա), Գետուլիո Վարգաս հիմնադրամի (Բրազիլիա) և Կենտրոնական Եվրոպայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր:
Ծնվել է 1953թ. Մարսելում։ Կինոռեժիսոր ու սցենարիստ, ում ֆիլմերը խիստ առանձնանում են Մարսել քաղաքի տեղական և տարածաշրջանային միջավայրով: Կինոարտադրության ոլորտում է 1980թ.: Սովորել է Փարիզի համալսարանի հասարակական գիտությունների բաժնում: Նրա ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ փառատոններում: «Մարիուսն ու Ջեննեթը» ֆիլմը արժանացել է Կաննի միջազգային կինոփառատի «Որոշակի նկատառման» մրցանակին, Դելյուկ եւ Լումիեր մրցանակներին, Ժնևի ՄԿՓ-ի Գրան-պրի, Ֆիգուերա դա Ֆոզ (Պորտուգալիա), Հայֆա (Իսրայել) մրցանակներին, իսկ Արիան Ասկարիդն արժանացել է Ցեզար մրցանակին լավագույն դերասանուհի անվանակարգում: 2006թ. Ռոբեր Գեդիկյանը «Ոսկե ծիրան» փառատոնում Հայաստանում արժանացավ «Արծաթե ծիրան» մրցանակին:
Իրավաբանի դիպլոմն ստացել է Բուենոս Այրեսի համալսարանում։ Սթենֆորդի համալսարանից ստացել է մագիստրոսի աստիճան Լատինական Ամերիկայի ուսումնասիրությունների ոլորտում, իսկ Հարվարդի համալսարանից՝ իրավունքի մագիստրոսի աստիճան: Հանդիսանում է Արդարադատության և միջազգային իրավունքի կենտրոնի (CEJIL) գործադիր տնօրենը։ Կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որն զբաղված է ամբողջ Ամերիկայում մարդու իրավունքների խթանման հարցով՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության Միջամերիկյան համակարգի միջոցով։ Այս կարգավիճակում բազմաթիվ առաջատար գործեր է հարուցել մարդու իրավունքների ոտնահարման զոհերի անունից, ինչպես Միջամերիկյան հանձնաժողովի, այնպես էլ Մարդու իրավունքների դատարանում: Նա նպաստել է մարդու իրավունքների միջազգային նորմերի ձևավորմանը հիմնական ոլորտներում` իր դատավեճերի, փաստաբանության և գրությունների միջոցով: 2015թ. նաև հանդիսանում է «Gqual Campaign»-ի հիմնադիր և անդամ, որը միջազգային ասպարեզում գենդերային հավասարությունը խթանող նախաձեռնություն է: Բացի այդ տարածաշրջանային և միջազգային այլ փորձագետների հետ ներկայումս մշակում է արձանագրություն մարդու իրավունքների պաշտպաններին ուղղված սպառնալիքները հետաքննելու վերաբերյալ:
Ծնվել է 1949թ. Միացյալ Նահանգներում։ Տոստան ՀԿ-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Դակարում՝ Սենեգալում։ Դրա նպատակն է ուժեղացնել աֆրիկյան համայնքները` մարդու իրավունքների հարգանքի վրա խարսխված կայուն զարգացում և դրական հասարակական վերափոխումներ իրականացնելու համար: 1974թ. ապրելով և աշխատելով Սենեգալում՝ միջազգային ճանաչում է ստացել ազգային լեզուներով իր բեկումնային կրթական ծրագրերի համար: Սենեգալի գյուղերում Մ. Մելչինգի վաղ փորառությունն ամրապնդեց նրա այն համոզմունքները, որ զարգացմանն ուղղված շատ ջանքեր չէին անդրադառնում աֆրիկյան համայնքների ավելի խորը գերակայություններին: Սենեգալի գյուղացիների հետ համագործակցելով՝ նա մշակեց նոր կրթական ծրագիր՝ աֆրիկյան արժեքները խթանելու և մեծահասակների և երեխաների ուսուցման ավանդական ձևերն օգտագործելու համար: Նրանց ջանքերն ընդարձակվեցին 1980-ականների ընթացքում` հանգելով Տոստանի հիմնադրմանը 1991թ.: Տոստանի նորարարական հիմքերը և մարդու իրավունքների վրա հիմնված կրթական մոդելը համայնքներին օգնել է զգալի առաջընթաց գրանցել առողջապահական, կրթական, կառավարման, շրջակա միջավայրի և ֆինանսական հզորացման ոլորտներում: Մինչ օրս Աֆրիկայի 8 երկրի ավելի քան 8500 համայնք հրապարակավ հայտարարել է կանանց սեռական օրգանների թլպատումից և մանկամուսնությունից հրաժարվելու մասին։
Ծնվել է 1976թ. Անկարայում։ Ավարտել է Լոնդոնի Վեսթմինսթեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Ստացել է մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում: Երբ Ժնևի համալսարանում արվեստ ուսումնասիրելու նպատակով գտնվում էր Ցյուրիխում, վթարի ենթարկվեց, երբ փորձեց անվասայլակով ընկերոջը օգնել գնացք նստել՝ կորցնելով ձախ ձեռքն ու ոտքը: Աշխատել է որպես թարգմանիչ, անկախ լրագրող և փաստավավերագրող: 2003թ. Շ. Փավեյն աշխատել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակում: 2003-2010թթ. աշխատել է մարդասիրական առաքելություններում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ալժիրը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Սիրիան, Եմենը, Հունգարիան: 2010-2011թթ. աշխատել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի քարտուղար: 2011-2017թթ. եղել է պատգամավոր՝ ներկայացնելով հանրապետական ժողովրդական կուսակցությունը: Թուրքիայի խորհրդարանում երբևէ ընտրված առաջին հաշմանդամ կինն է։ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողովի անդամ է: Ներկայումս համաշխարհային և հաշտեցման գործունեություն է ծավալում խորհրդարանական դիվանագիտության, տեղական ինքնակառավարման մարմինների, հավատքի ու որոշում կայացնողների միջև:
Ծնվել է 1955թ. Անկարայում։ Բակալավրիատն ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: 1980-81թթ. սովորել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի Ջոնս Հոփքինսի համալսարանի ասպիրանտուրայում: 1982թ. դարձել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գիտաշխատող: Դոկտորի աստիճանն ստացել է «AÜSBF»-ում 1987թ.: 1982-2017թթ. աշխատել է որպես դասախոս Ստամբուլի, Մարմարայի և Գալաթասարայի համալսարաններում: Ազգայնականության, ինքնության և քաղաքացիության հարցերի վերաբերյալ նրա հետազոտությունները լույս են տեսնում գիտական հանդեսներում:
Ռաքել Դինքը ներգրավվել է իրավապաշտպանության մեջ ամուսնու` թուրքահայ ականավոր լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոփի շրջանում՝ հայկական ընտանիքում, ծնված Ռ. Դինքը տասնյակ երեխաների հետ Անատոլիայից տեղափոխվել է Ստամբուլ` հայկական դպրոցներում կրթություն ստանալու համար: Հրանտ Դինքի հետ հանդիպել է Քեմփ Արմենում, որտեղ ամառներն անցկացնում էին հայ որբ կամ ընտանիքից հեռու գտնվող երեխաները: Հետագա տարիներին Ռաքելն ու Հրանտն ամուսնացան և դարձան Քեմփ Արմենի առաջնորդները այնքան ժամանակ, մինչեւ պետությունը բռնագրավեց գույքը: 2007թ. հունվարին՝ Հրանտ Դինքի մահից հետո, Ռ. Դինքը իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգության պահպանմանը: 2007թ. հիմնեց Հրանտ Դինք Հիմնադրամը` Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու և սատարելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացման հարցը լուծելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատում է, որ չնայած բազում փորձություններին, որոնք ստիպված է եղել հաղթահարել իր կյանքի ընթացքում, շրջապատված է եղել սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հարցում և ուրախություն է գտնում իր աշխատանքում և ընտանիքում: