Մշտական աշխատարանները, որոնք անցկացվում են Հրանտ Դինք «23,5» հուշավայրի հանրային ծրագրերի շրջանակում, կմեկնարկեն սեպտեմբերին։ Մշտական աշխատարանները կշարունակվեն ամեն ամիս և օրերի մասին նախապես կտեղեկացնենք մեր կայքէջում։ Առաջիկա ամիսներին կլինեն նաև անգլերեն լեզվով աշխատարաններ։

Հրանտ Դինքի աշխատասենյակից հայացք դեպի հայկական մշակույթն ու պատմությունը․առաջին աշխատարանն անցկացվելու է Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին։ Աշխատարանի նպատակն է Հրանտ Դինքի աշխատասենյակում առկա պատկերների փոխկապակցվածությամբ ներկայացնելու հայկական մշակույթն ու պատմությունը։ «Հրանտ Դինքի աշխատասենյակից հայացք դեպի հայկական մշակույթն ու պատմությունը» աշխատարանը հատուկ ուշադրություն է դարձնում տեքստերի ընթերցման, պատկերների և առարկաների պատմողական ներկայացման վրա։ 

Հիշողության ճարտարապետությունը․ աշխատարանը, որն առաջին անգամ տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, մասնակիցներին խնդրելու է իրենց հետ վերցնել երեք իր, որոնք ասոցացվում են անցյալի, ներկայի և ապագայի հետ։ «Հիշողության ճարտարապետություն» աշխատարանը հավաքական ստեղծագործական վարժություն է, որի նպատակն է բացահայտել իմաստի տարբեր շերտերը։ Մասնակիցների առավելագույն թիվը 10-ն է։

Հուշավայրերի մասին աշխատարան․ առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։ Մասնակիցները կուսումնասիրեն հուշավայրեր, թանգարաններ և հուշարձաններ, որոնք տեղակայված լինելով աշխարհի տարբեր մասերում, առնչվում են դժվար անցյալի հետ, ինչպես նաև հնարավորություն կունենան բացահայտելու տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ոգեկոչման ոգեշնչող ծրագրերի մասին։ «Հուշավայրեր» աշխատարանն առաջարկում է ինտերակտիվ վարժություններ, իսկ մասնակիցները հնարավորություն են ունենում օգտվելու տեսաձայնային և տեքստային նյութերից։ Մասնակիցների առավելագույն թիվը 15-ն է։