Հուշավայրերի մասին աշխատարանը, որը Հրանտ Դինք «23,5» հուշավայրի մշտական աշխատարաններից է, շարունակվում է առցանց տարբերակով։ Մասնակիցները հնարավորություն են ստանում բացահայտելու հուշավայրեր, թանգարաններ և հուշարձաններ, որոնք տեղակայված լինելով աշխարհի տարբեր մասերում, առնչվում են դժվար անցյալի հետ։ Այսպես, մասնակիցները հնարավորություն են ստանում նաև քննարկելու հուշավայրերի դերը դժվար անցյալը հաղթահարելու և խաղաղությունն ամրացնելու գործում։

• Ի՞նչ է հուշավայրը և ի՞նչ գործառույթներ է այն իրականացնում։
• Ինչու՞ է կարևոր հիշելը։
• Կարո՞ղ են արդյոք բռնի անցյալով այդ վայրերը վերածվել փոխըմբռնում, խաղաղություն և ժողովրդավարություն սփռող վայրերի։
• Հնարավո՞ր է արդյոք ցավը վերափոխել գործողության և մեկ այլ ապագայի հույս ունենալ։

Այս վեբինարի ժամանակ մասնակիցները որոնում են այդպիսի հարցերի պատասխաններ՝ բացահայտելով հուշավայրեր և թանգարաններ, որոնք տեղակայված լինելով աշխարհի տարբեր մասերում, առնչվում են դժվար անցյալի հետ։ Ընթացքում ներկայացվում են նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ոգեկոչման հետաքրքիր ծրագրեր։

Վեբինարի տևողությունը՝ 1 ժամ։

Մասնակցությունը հնարավոր է Zoom հարթակի միջոցով և սահմանափակվում է մինչև 40 մասնակից՝ հաղորդակցության համար ապահովելով հարմարավետ պայմաններ։

Վեբինարի անցկացման լեզուն թուրքերենն է։

Գրանցվել կարող եք այս էջի թուրքալեզու տարբերակում։ Գրանցումից հետո մասնակիցներին կուղարկվի Zoom հղումը։