Սեպտեմբերի 27-ին Անարատ հղության շենքի «Հավաք» սրահում Հրանտ Դինք հիմնադրամի Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիան կազմակերպել էր «Արվեստի փոխակերպող ուժը՝ խտրականության դեմ պայքարում» խորագրով քննարկումը։ Այն վարում էր արվեստագետ Սենա Բաշօզը, իսկ բանախոսներն էին Գյունեշ Թերկոլը, Էվրիմ Հիքմեթ Օղյութն ու Ումութ Սյուլունը, ովքեր իրենց արվեստի միջոցով անհատների ձայնը բարձրացնելու հնարավորություններ են ստեղծում։

Սենա Բաշօզի բացման խոսքից հետո ցուցադրվեց «Ձայներ սահմանից անդին» խորագրով հարցազրույցների շարքը, որոնցում Էվրիմ Հիքմեթ Օղյութն ու Ումութ Սյուլունն անդրադառնում են սիրիացի երաժիշտների փորձառությանը։

Ցուցադրությունից հետո իր խոսքում Էվրիմ Հիքմեթ Օղյութը նշեց, որ իրենց նպատկն էր ստեղծել մի հարթակ, որում ինքնարտահայտվելով՝ միգրանտները կարող են արվեստի և երաժշտության մաս կազմել։ Նշելով, որ երաժշտությունը միգրանտ արվեստագետներին հզորացնելու միջոց է, նա ասաց, որ այս արվեստագետները ձգտում են իրենց ներդրումն ունենալ՝ իրենց մշակութային ժառանգությունը մեր երկրներ իրենց հետ բերելով։  

Ումութ Սյուլունը պատմեց, որ իրենք զրուցել են Սիրիայում երաժիշտների փորձառության մասին, թե ինչպես են նրանք այստեղ հասել, ինչ են անում այստեղ և ապագայի ինչ պլաններ ունեն։ Նա հույս հայտնեց, որ ստեղծված ֆիլմը նրանց համար միջոց կծառայի երաժշտության բնագավառում ինքնարտահայտման համար։

Արվեստագետ Գյունեշ Թերկոլը ներկայացրեց, թե ինչպես են կանանց աշխատանոցներում գաղափարները վիզուալացվում կարի և նկարչության տեխնիկաները կիրառելու շնորհիվ։ Նա պատմեց տարբեր ծագում, տարիք և հեռանկարներ ունեցող կանանց փոխակերպումների մասին, որը հնարվոր է եղել նրանց համախմբվելով և փորձի փոխանակմամբ։