2016 թվակականի հունիսի 30-ին Անարատ հղության շենքի «Հավաք» սրահում տեղի ունեցավ Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիայի երկրորդ բաց քննարկումը՝ «Գրականությունն ու խտրականությունը» խորագրով։ Քննարկումը վարում էր Կարին Կարաքաշլըն, իսկ բանախոսներն էին հեղինակներ Այֆեր Թունչն ու Քեմալ Վարոլը։
Զրույցը սկսվեց Կարին Կարաքաշլըի հարցադրմամբ․ «Ինչպե՞ս է գրականությունը ձևավորում նոր լեզու՝ առանց քարոզչական լեզու ստեղծելու»։ Հարցին հետևած քննարկմանը Այֆեր Թունչն ու Քեմալ Վարոլը կիսվեցին գրականության վերաբերյալ իրենց փորձով։
Ըստ Այֆեր Թունչի, ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպես ստեղծել նոր լեզու՝ լրացնելով անկենդան հասկացությունների տեղերը։ Նրա մեկ այլ նկատառումն այն էր, թե ինչպես լեզուն, որը մենք փորձում ենք գտնել, մարդկանց հուզելու կարողություն ունի:
Այդ առնչությամբ Քեմալ Վարոլը նշեց, որ գրականությանը հետապնդող քաղաքական խնդիրներին պետք է անդրադառնալ որպես խղճի խնդիրներ: Վարոլն ասաց, որ արձակագիրը պետք է խտրականության ենթարկված խմբերի ձայնը լսելի դարձնի ոչ թե ընթերցողների վրա տպավորություն թողնելու, այլ նրանց տվյալ խնդրի առկայության վերաբերյալ հավաստիացնելու համար: Վարոլը հավելեց, որ կարևոր է գրականության միջոցով մի շարք հարցեր բարձրացնել Թուրքիայում տիրող անարդարությունների վերաբերյալ, որը պետք է արվի հարցադրումներով և ընթերցողին զարմացնելով ՝ առանց տեքստը քարոզչական գործիքի վերածելու:
Մյուս կողմից, ըստ Թունչի, գրողը պետք է կարողանա կոտրել մտքի պատնեշները և անցնել գոյություն ունեցող կարծիքներից անդին։ Այս հարցում Վարոլը համաձայնում է Թունչի հետ, ասելով, որ մենք կարող ենք դուրս գալ մեր նախապաշարմունքներից և մարդկանց ստիպել զգալ միայն այն ժամանակ, երբ անցնենք ներկայիս քաղաքականությունից անդին և կարողանանք մեկ հույզ կամ նույնիսկ հայացք նկարագրել ընթերցողին:
Վերջապես, Թունչը բացատրեց, որ արդի գրականության մեջ էական խնդիր է խտրականությունը և այս առումով շատ հեղինակներ կարիք ունեն դեմ առ դեմ ելնելու սեփական գաղափարական թուլություններին: Նա նշեց, որ ընթերցողների առջև հեղինակի պատասխանատվությունն է իր իսկ անմարդկային կողմերը գտնելն ու դրանք բացահայտելը: