Հրանտ Դինք հիմնարկը մեկնարկում է Թարգմանական դրամաշնորհ, խթանելով տարատեսակ ստեղծագործությունների գրավոր և միջոցառումների բանավոր թարգմանությունները և դրանք հասանելի դարձնելով և´ Հայաստանում, և´ Թուրքիայում:

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Հրանտ Դինք հիմնադրամի և ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված միջոցառմանը ներկայացվեց «Լռության ձայնը I. Խոսում են Թուրքիայի հայերը» գրքի արևելահայերեն թարգմանությունը: 

Քննարկմանը անդրադարձ կատարվեց երկու երկրներում քաղաքացիական հասարակության ունեցած ազդեցությանը, ինչպես նաև փոխհարաբերություններին:

Հրանտ Դինք հիմնադրամը մեկնարկում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների ժողովուրդների միջև։ 

Հրանտ Դինք հիմնադրամն իրականացնում է Lրագրողների երկխոսության ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել Թուրքիայի և Հայաստանի լրագրողների միջև կապը։

Թուրքիայում և Հայաստանում հաշմանդամության և մարդու իրավունքների ոլորտի ներկայացուցիչներ առցանց հանդիպում ունեցան:

Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, մեկնարկում է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի նոր շրջափուլ։

Դրամաշնորհային դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. մարտի 30-ը։ Դիմորդները կոնսորցիումից արձագանք կստանան 2020 թ. ապրիլ ամսվա ընթացքում։

Հայաստան-Թուրքիա փորձագետների երկխոսության խումբը ստեղծվել է  երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումներ մշակելու համար:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հինգ փորձագետներ այցելեցին Հայաստան` հանդիպելու հարևան երկրի իրենց գործընկերներին և բացահայտելու համագործակցության հնարավոր ոլորտները:

Հունիսի 24-ից հուլիսի 10-ը Հրանտ Դինք հիմնադրամը Երևանում կազմակերպել էր երեքշաբաթյա ամառային դպրոց, որին մասնակցում էին ճարտարապետության 26 ուսանողներ MEF համալսարանից և Ճարտարապետության ու շինարարության ազգային համալսարանից:

2019 թ. հունվարի 21-23-ը Հայաստան էին այցելել Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի Արվեստի և դիզայնի և MEF համալսարանի Արվեստի, դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետների հինգ գիտնականներ: