Մարտի 18-20-ը Անկարայի և Ստամբուլի նշանավոր պետական համալսարաններ և բժշկական հաստատություններ ներկայացնող Պարբերական հիվանդության 5 բժիշկներից կազմված խումբն այցելեց Հայաստան։

Թուրքիայից 6 լրագրողներ այցելեցին Հայաստան՝ լուսաբանելու 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական և հետընտրական գործընթացները։

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրի շրջանակում Թուրքիայի Աջըբադեմ և Քոչ համալսարանների հանրային առողջության ոլորտի 6 գիտնականներ այցելեցին Հայաստան։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհառուներ Արմեն Կիրակոսյանն ու Արմինե Սարգսյանը Հայաստանից առաջին անգամ մասնակցեցին Վերականգնվող էներգիայի կոոպերատիվների 3-րդ համաժողովին:

Ստամբուլի MEF համալսարանում հյուրընկալվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հինգ ուսանողներից և երկու դասախոսներից բաղկացած խումբը:

2018 թվականի փետրվարի 10-14-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներն այցելել են Ստամբուլի համալսարաններ և ճարտարապետական գրասենյակներ:

Դրամաշնորհների մրցույթի ներկայիս փուլին մասնակցելու վերջնաժամկետը 2017 թ.-ի դեկտեմբերի 18-ն է: 

Վեդաթ Ակչայոզը Հայաստան է այցելել Անիի ավերակների և սահմանամերձ գյուղերի մասին իր ուսումնասիրության համար:

Փորձի փոխանակման նախագծի մասնակից Արփենիկ Աթաբեկյանը և Յաշար Ադանալըն՝ նրան հյուրընկալող «Ստամբուլից անդին» տարածքային արդարության կենտրոնից, խոսել են ծրագրի մասին և կիսվել իրենց փորձով:

Փորձի փոխանակման նախագծի մասնակից Ռեզզան Ալագյոզն ու Տաթևիկ Պետրոսյանը պատմեցին իրենց փորձառության մասին։

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրի շրջանակում Թուրքիայից Հայաստան էին ժամանել օսմաներեն լեզվի, գրականության ու օսմանյան պատմության հինգ գիտնականներ։

Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսության ծրագրի շրջանակում Թուրքիայից 7 լրագրողներ այցելեցին Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը: