2019 թվականի հոկտեմբերի 6-10-ը տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հինգ փորձագետներից բաղկացած խումբն այցելել է Հայաստան` մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT), հանդիպելու հարևան երկրի իրենց գործընկերներին ու բացահայտելու նրանց հետ համագործակցության հնարավոր ոլորտները: Թուրքիայից ժամանած խմբի կազմում էին վենչուրային առաջին ներդրողների ցանցի հայտնի մասնագետներ (angel investor) İstanbul Startup Angels-ից և TRAngels-ից, վենչուրային կապիտալի Startupfon-ից, ITU ARI տեխնոպարկի ինկուբատոր կենտրոնից և Hayal Akademisi առցանց շուկայավարման պլատֆորմից:  

Փորձագետները մասնակցեցին WCIT-ի նիստերին և լսեցին աշխարհահռչակ ու ազդեցիկ գործիչների ելույթները մարդկանց կյանքի բարելավման վրա տեխնոլոգիաների ազդեցության, ինչպես նաև նույն տեխնոլոգիաներից բխող վտանգների մասին: Բացի WCIT-ին մասնակցելուց, Թուրքիայից ժամանած փորձագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանում ՏՀՏ և ձեռնարկատիրական էկոհամակարգի հետ:

 

Փորձագետները հյուրընկալվեցին ստարտափների նորարական կենտրոն Hero House-ում, Երևանի Impact Hub-ում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում (EIF), նրա ներքո կառուցվող Ինժեներական քաղաքում և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST), որը նպատակն է միավորել գիտությունը, տեխնոլոգիաներն ու բիզնեսն իրենց ստարտափ ստուդիաներով, վենչուրային առաջին ներդրողների ցանցով և զարգացման ծրագրերով: Մասնակիցները լսեցին նրանց գործունեության մասին և հանդիպեցին հայաստանյան ստարտափների հետ: Այցերի ընթացքում երկու երկրների փորձագետները կիսվեցին ներքին և միջազգային շուկայի իրենց փորձով, կապեր հաստատեցին և հետագա համագործակցության հեռանկարներ քննարկեցին Թուրքիայի, Հայաստանի և տարածաշրջանի միջև:

Վերջին օրը Թուրքիայից ժամանած փորձագետներն այցելեցին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Բացի հաստատություններ այցերից, բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել վենչուրային առաջին ներդրողների ցանցի ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Հայաստանի Angel Investor Club-ը (AICA), Հայաստանի Business Angel Network-ը (BANA), Smartgate VC վենչուրային կապիտալի ներկայացուցչությունը, Digital Factory և Renderforest թվային շուկայավարման և նախագծող ընկերությունները և ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համատեղ կենտրոնը, որը ստեղծվելու է` նպատակ ունենալով կրթական տարածքում միավորել գիտությունը և արդյունաբերությունը: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան հանդիպելու Broadway Angels-ի հիմնադրին ու հիմնադիր խորհրդի անդամին, ինչպես նաև Salesforce-ի առաջին ներդրողին: Երկու երկրների փորձագետներն էլ համապարփակ քննարկումներ ունեցան համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման շուրջ՝ ինչպես անհատական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակով: 

Երևանի բազմաշերտ մշակութային ու ճարտարապետական ​​ժառանգությանը ծանոթանալու համար մասնակիցները շրջայցեր կատարեցին Երևանի նշանավոր թանգարաններում, տեսարժան վայրերում ու ճարտարապետական ​​շենքերում և ուսումնասիրեցին քաղաքի կարևոր ճարտարապետական ​​ու մշակութային վայրերը:

 

Սույն ծրագիրն իրականացվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝
Հայաստան- Թուրքիա երկխոսության ծրագրերի շարքի շրջանակում՝
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության ու «Քրեստ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ: