2017 թվականի հունվարի 4-ին Անարատ հղության շենքի «Հավաք» սրահում Հրանտ Դինք հիմնադրամի Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիան կազմակերպել էր «Կրթության մեջ խտրականության դեմ պայքարի այլընտրանքային մեթոդները» խորագրով բաց քննարկումը։ Քննարկումը վարում էր Մելդա Ակբաշը, ով աշխատում է «Աշոկա» կազմակերպության Թուրքիայի գրասենյակում և զբաղվում է երեխաների մասնակցության, փախստական երեխաներին կրթության հասանելիության և մանկական լրատվամիջոցների հարցերով։ Քննարկմանը մասնացում էին «Gündem Çocuk» ասոցիացիայի ակտիվիստներ Էմրա Քըրըմսոյն ու Մեհմեթ Օնուր Յըլմազը, «Eğitimpedia»-ի և Fide դպրոցների հիմնադիր Ալի Քոչը և դպրոցի խորհրատու Ադա Ումմուհան Քոշեն, ով կրթական գործունեություն է ծավալում «Kaos GL»-ում և «Eğitim-Sen»-ում։ 

Էմրա Քըրըմսոյի և Մեհմեթ Օնուր Յըլմազի ելույթը երեխաների իրավունքներին էր նվիրված, երեխաների մասին ընկալումների և մեծահասակների կողմից կառուցված աշխարհում տարածված կարծիքների մասին։ Նշելով, որ երեխաներին ձևավորելը չպետք է մեծահասակներին տրված իշխանություն լինի, Քըրըմսոյն ու Յըլմազը նշեցին, որ հնարավոր չէ երեխաների հետ հավասար հարաբերություններ հաստատել առանց վերացնելու մեծահասակների կողմից երեխաների վրա իշխման մեխանիզմները։ Նրանք նշեցին, որ երեխաներն ու մեծահասակները ենթարկվում են նմանատիպ խտրականության, բայց նաև կան այլ տեսակի խտրականություններ, որոնց ենթարկվում են երեխաները՝ միայն այն պատճառով, որ երեխաներ են: Ավարտին նրանք կարևորեցին երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, դրան խոչընդոտող հանգամանքները և աշակերտների հաջողության մակարդակի չափման վրա կենտրոացող կրթական համակարգի առաջացրած խնդիրները: 

Շարունակելով քննարկումը, Ալի Քոչն ընդգծեց կենսափորձով ձեռք բերած գիտելիքի կարևորությունը և խոսեց Fide դպրոցներում կիրառված այլընտրանքային կրթության մոդելի իրենց փորձառության մասին։ Նշելով, որ Fide դպրոցները որդեգրել են կյանքի բոլոր գույներն ընդունելու սկզբունքը, Քոչը նշեց, որ երեխաները տարբերություններին ավելի հեշտ են հարմարվում, քան մեծահասակները, այդ պատճառով է, որ դպրոցական տարիներին ձեռք բերված փորձառությունը շատ կարևոր է։ Նա նշեց, որ ճարտարապետները չեն կարող պատկերացում ունենալ, որ շենքը պետք է հաշանդամների համար նախատեսված թեքահարթակ ունենա, եթե նրանք անվասայլակից օգտվող դասընկեր ունեցած չլինեն, ավելին՝ հանդիպումն ու շփումը կարևոր են խտրականության դեմ պայքարում։   

Ադա Ումմուհան Քոշեն քննարկման վերջին բանախոսն էր։ Նրա ելույթն անդրադարձավ դպրոցներում խտրական պրակտիկային և թե ինչպես ուսուցիչներն ու խորհրդատվական ծառայությունները կարող են նպաստել այլընտրանքային մեթոդներ մշակելուն։ Նշելով, որ իրավունքի ցանկացած ոտնահարում ենթակա է քննման և իրավունքների ոտնահարման հիերարխիա չպետք է թույլատրվի, Քոշեն նշեց, որ ոչ բազմակարծիք մոտեցմամբ մշակված ուսումնական ծրագրերը գրեթե անհնար է փոխել։ Մյուս կողմից, նա նշում է, որ հոռետես լինելու կարիք չկա, քանզի ուսուցիչները կարող են նոր հիմքեր ստեղծել և փոքր պայքարների միջոցով հույս ներշնչել: Ավարտին Քոշեն քննադատեց արդյունքի և հաջողության վրա ֆիքսված կրթության գաղափարը և նշեց, որ երեխաների կարծիքներն ու փորձառությունը պետք է հաշվի առնվեն։