2018 թվականի փետրվարի 14-ին Հրանտ Դինք հիմնադրամի «Հավաք» սրահում Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիան կազմակերպել էր «Ինչպե՞ս խթանել հավասարությունը` միաժամանակ պաշտպանելով արտահայտման ազատությունը» խորագրով բաց քննարկումը։ Քննարկումը վարում էր Ստամբուլի Բիլգի համալսարանի Իրավունքի ամբիոնի պրոֆ․ Յաման Ակդենիզը, իսկ հյուրն էր Լոնդոնում աշխատող «Հոդված 19» իրավապաշտպան կազմակերպությունը, որն աշխատում է աշխարհում խոսքի ազատության և տեղեկատվության ազատության պաշտպանության ու խթանման համար։ «Հոդված 19»-ի Թուրքիայի ծրագրերի ղեկավար Ջորջիա Նաշը և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Ջոաննա Շիմանսկան կիսվեցին Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ իրենց փորձով, ինչպես նաև խոսեցին Թուրքիայում խոսքի ազատությանը վերաբերող իրենց ներկայիս աշխատանքի և Թուրքիայում նմանատիպ աշխատանքի հնարավորությունների ուսումնասիրման մասին: