Հրանտ Դինք հիմնադրամի «ՔՀԿ-ների հզորացման դրամաշնորհային ծրագիր 2019-2021»-ի դիմումներն այժմ բաց են։

Վերջնաժամկետը՝ 2019 թ. հուլիսի 12

2014‒2020 թթ. «Նախանդամակցության աջակցության գործիք»-ի (ՆԱԳ) և քաղաքացիական հասարակությանը նվիրված լրացուցիչ դրամաշնորհի շրջանակներում Եվրամիության «Քաղաքացիական հասարակության հիմնադրամը և մեդիան» ծրագիրը ֆինանսական օժանդակություն է տրամադրել Հրանտ Դինք հիմնադրամին՝ Թուրքիայում քաղաքացիական հասարակության հզորացման նպատակով: Նախագիծն իրականացվում է «Ուլոֆ Պալմե» (Olof Palme) միջազգային կենտրոնի և Ստամբուլի Քաղաքականության կենտրոնի հետ համատեղ։ Նախագծի կարևոր հենասյուներից մեկը «ՔՀԿ-ների հզորացման դրամաշնորհային ծրագիր»-ն է։

Այս դրամաշնորհային ծրագրով Հրանտ Դինք հիմնադրամը նպատակ ունի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու այն նախագծերին, որոնք ուղղված են Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և տարբեր էթնիկական, սոցիալական և քաղաքական խմբերի միջև բարյացակամության խթանմանը՝ երկխոսության մշակույթի, ապրումակցման և վստահության միջոցով։

Այս դրամաշնորհի համար կարող են դիմել շահույթ չհետապնդող հիմնադրամները, ընկերակցությունները, շահույթ չհետապնդող կոոպերատիվները և համալսարանները։ Դրամաշնորհի առավելագույն չափը կլինի 120 000 եվրո, իսկ նվազագույնը՝ 40 000 եվրո: Ակնկալվում է, որ ֆինասավորվող կազմակերպությունները պետք է իրենց նախագծերը կսկսեն 2019թ. նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Նախագծերի տևողությունը պետք է լինի 12-18 ամիս։

«Հայտերի ներկայացման ուղեցույց»-ը կարող եք գտնել այստեղ։ Հայտերը պետք է լինեն թուրքերեն և ստորև բերված ձևաչափերով:

Կարևոր ամսաթվեր

Հայտերն ընդունվում են՝ 2019 թ. մայիսի 21-ից

Վերջնաժամկետը՝ 2019 թ. հուլիսի 12

Արդյունքների հրապարակում՝ 2019 թ. հոկտեմբերի 7

Կապ

Հրանտ Դինք հիմնադրամը կաջակցի հայտերի պայմաններին և ընթացակարգերին վերաբերող  տեխնիկական հարցերում. աջակցություն չի տրամադրվի նախագծերի հայտերին առնչվող բովանդակային հարցերի դեպքում:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ստորև տրամադրված էլ. փոստի հասցեով՝ դրամաշնորհների հայտերի հրավերի HDVHP19  հղման համարով՝ մինչև 2019 թ. հուլիսի 1-ի ժամը 18:00-ն։

Խորհրդակցելու համար դիմել և հայտերն ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։


This project is funded by the European Union.