Մեր ամենամսյա զրույցի հրավիրյալ բանախոսը Նուրիցա Մաթոսյանն էր: Ն․ Մաթոսյանը մեզ պատմեց աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու՝ Ոստանիկ Մանուկ Ադոյանի արտասովոր կյանքի պատմությունը, և թե ինչպես է պարզել Գորկու հայկական արմատները:

Զրույցը լուսաբանվեց Գորկու գործերի օրինակներով: Ն․ Մաթոսյանը մասնակիցներին ցուցադրեց նաև իրեն հանդիպած մարդկանց լուսանկարները, թվեց խոչընդոտները և արկածները, որոնց հանդիպել էր Գորկու ճանապարհով ընթանալիս։

Ն․ Մաթոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Թուրքիա էր եկել նաև ութ տարի առաջ՝ Գորկու մասին հարցազրույց վարելու։ Նա խոսքն սկսեց այն բանից, թե ինչպես էր նա իմացել Գորկու մասին։ Ասաց, որ Գորկու աշխատանքները տեսնելով, զգացել էր հայկական հոգեվիճակը, և երբ իմացել էր, որ Գորկին իսկապես հայ է, որոշել էր հետազոտություն կատարել նրա մասին։

Նա մեզ պատմեց իր՝ Վան կատարած ուղևորության մասին՝ հետազոտությունը խորացնելու և Գորկուն ավելի լավ հասկանալու համար: Ն․ Մաթոսյանը պարզել է, որ Գորկու աշխատանքների վրա ազդել է Վանի փորագրության արվեստը:
«Առանց Գորկու անցյալը հասկանալու, մենք չենք կարող հասկանալ նրա աշխատանքը: Իր արվեստով նա մի աշխարհ է ստեղծել։ Մենք՝ հայերս, պետք է հարգենք մեր անցյալը: Մենք բազում պատմություններ ունենք պատմելու: Մենք պետք է ուսումնասիրենք վերջին ժամանակների մեր անցյալը և որդեգրենք գիտական մոտեցում... », ասաց Մաթոսյանը` ընդգծելով այն փաստը, որ ինքը նախևառաջ նպատակադրվել էր իմանալ Գորկու պատմությունը: Մասնակիցների հարցերին պատասխանելուց հետո Ն․ Մաթոսյանն ավարտեց խոսքը։

Arshile Gorky

Նուրիցա Մաթոսյան. աշխարհահռչակ կոմպոզիտոր Յանիս Քսենակիսի և Արշիլ Գորկու մասին կենսագրությունների հեղինակն է: Ապրում է Լոնդոնում, վարում է սեմինարներ, թղթակցում BBC-ին և հոդվածներ է գրում բրիտանական թերթերի համար: Ն․ Մաթոսյանը նաև փաստագրական կինոնկարների ռեժիսոր է։ Աշխարհի տարբեր քաղաքներում բեմադրում է Գորկու կյանքի մասին մեկ դերասանի թատրոն։.

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Զրույցն անցկացվեց հայերեն։ Թուրքերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովեց Բագրատ Էստուկյանը՝ Հայնրիխ Բյոլլի անվան հիմնադրամի օժանդակությամբ: