Հրանտ Դինք հիմնադրամը ձգտում է մշակութային հարստությունը և այս հողերի վրա բնակված համայնքների՝ սերնդեսերունդ կերտած նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանել, փաստագրել, խթանել, ինչպես նաև տեսանելի դարձնել՝ նշանավորելով դրանք: 

Մենք մեծ կարևորություն ենք տալիս այնպիսի նոր ուսումնասիրությունների, որոնք հարցադրում են անատոլիական վարպետների, արհեստավորների և արվեստագետների միջև  փոխհարաբերությունները, ինչպես նաև տարբեր համայնքների միջև մշակութային փոխանակումն ու այդ փոխանակման ձևերը՝ նման ուսումնասիրությունների համար նոր հորիզոններ բացելով:  

Ոգեշնչված լինելով հին օրերի Անատոլիայի բազմամշակութային կառուցվածքով՝ մենք մեր գործունեությունն իրականացնում ենք՝ հաշվի առնելով այն աշխատանքները, որոնք կերտվել են տարբեր համայնքների կողմից՝ միմյանց ոգևորելով և միմյանց հետ հաղորդակցվելով: Այս շրջանակներում մեր իրականացրած տարբեր ծրագրերի միջոցով մենք հնարավոր ենք դարձնում մարդկանց հիշողության մեջ մշակութային ժառանգության պահպանումը: 

Հիմնադրամը Թուրքիայի բազմազան մշակույթները դիտարկում է ոչ թե որպես նոստալգիայի օբյեկտներ, որ պետք է հիշվեն, այլ որպես հարստություն, որն այսօր էլ կանգուն է և փոխանցվելու է սերնդեսերունդ:  Երբ կոլեկտիվ հիշողության մեջ բազմազանության յուրաքանչյուր տարրի ներդրումը հիշատակվում է, դրանք անուններով կոչելով, հնարավոր է լինում համակեցության տեղանքները ձևավորել՝ միմյանց հետ հարաբերվելով և միասին ստեղծելով: