2021 թվականի սեպտեմբերի 27-ից Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ, մեկնարկում է արևմտահայերենի աշնանային առցանց կուրսեր: 72-ժամից բաղկացած 12-շաբաթյա կուրսը կանցկացվի շաբաթական երկու անգամ՝ 3 ժամ տևողությամբ։ Դասերը կշարունակվեն անցկացվել Zoom առցանց հարթակի միջոցով:

Կուրսի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն հետևյալ որակավորումները․

Առաջին մակարդակ. մասնակիցը սովորում է Այբուբենը, կարողանում է գործածել առօրյա արտահայտություններ և հասկանում է պարզ նախադասությունների կառուցվածքը: Դասերը կանցկացվեն երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 18:00-21:00 (GMT+3):

Երկրորդ մակարդակ. մասնակիցը տիրապետում է առաջին մակարդակի գիտելիքներին, հասկանում է հատկացված տեքստերի բովանդակությունը և կարողանում է արտահայտվել պարզ նախադասություններով: Դասերը կանցկացվեն երեքշաբթի և ուրբաթ՝ ժամը 18:00-21:00 (GMT+3):

Երրորդ մակարդակ. Մասնակիցը տիրապետում է երկրորդ մակարդակի գիտելիքներին, կուրսի ավարտին հասկանում է պարզ տեքստերի բովանդակությունը և կարողանում է արտահայտվել գրավեր և բանավոր խոսքով: Դասերը կանցկացվեն հինգշաբթի և շաբաթ՝ ժամը 18:00-21:00 (GMT+3):

Երրորդ մակարդակ. Մասնակիցը տիրապետում է երկրորդ մակարդակի գիտելիքներին, կուրսի ավարտին հասկանում է պարզ տեքստերի բովանդակությունը և կարողանում է արտահայտվել գրավեր և բանավոր խոսքով: Դասերը կանցկացվեն հինգշաբթի և շաբաթ՝ ժամը 18:00-21:00 (GMT+3):

●Թուրքերենի իմացությունը պարտադիր է, քանի որ դասերի ընթացքում բացատրությունները լինելու են թուրքերենով։
●Մասնակիցը կարող է ընտրել իր նախընտրած մակարդակը, սակայն անհրաժեշտության դեպքում, հնարավոր է ուսուցանողի օգնությամբ կազմակերպել թեստ՝ մակարդակը որոշելու նպատակով։
●Յուրաքանչյուր մակարդակ կբացվի՝ բավարար թվով գրանցումների դեպքում։

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման թերթիկը և կատարել 500 լիրա (ներառյալ ԱԱՀ) կանխավճար՝ նշված բանկային հաշվեհամարով։ Վճարումը պետք է կատարել մինչև դասերի մեկնարկը։

Բանկ՝ T. Vakıflar Bankası, Osmanbey մասնաճյուղ (մասնաճյուղի կոդ՝ 6)
Հաշվի անվանումը՝ Hrant Dink Vakfı İktisadi İşletmesi
IBAN՝ TR12 0001 5001 5800 7301 2480 23

Հարցերի դեպքում դիմել․
Էլ․ հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հեռ․՝ 0212 240 33 61