2017 թվականի մայիսի 7-ին «Հավաք» սրահում Հրանտ Դինք հիմնադրամի Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիան կազմակերպել էր «Քննարկելով կանանց դերը լրատվամիջոցներում՝ կին լրագրողների հետ» խորագրով քննարկումը։ Մինչ զրույցը սկսելը «Կանանց ներկայացվածությունը թուրքական լրատվամիջոցներում․ թերթային և ինտերնետային լրագրություն» խտրական դիսկուրսին վերաբերող զեկույցի հեղինակ Ֆեյզա Աքընէրդեմը ներկայացրեց իր վերլուծությունը, որը գենդերային տեսանկյունից անդրադառնում էր այն պատմությունների լուսաբանմանը, որոնցում կանայք են ոճրագործները կամ զոհերը։

Քննարկումը վարեց Ֆեյզա Աքընէրդեմը, իսկ Մելիս Ալփանը, Էմինե Ուչակ Էրդողանը և Բանու Գյուվենը որպես կին լրագրողներ խոսեցին իրենց փորձի մասին:  

Նշելով, որ տղամարդ հեղինակներն անդրադառնում են կանանց խնդիրներին որպես սոցիալական պատասխանատվության հարցեր, Մելիս Ալփանն ասաց, որ կին հեղինակները, իրապես ներանձնայնացնելով այդ խնդիրները, ավելի ազնվորեն են արտացոլում կանաց վերաբերող լուրերը։  

Էմինե Ուչակ Էրդողանն ասաց, որ անկախ իրենց տեսակետներից, բոլոր գործակալություններն ու թերթերը միանման պատմություններ են հրապարակում, երբ հարցը կանանց է վերաբերում և կանայք օգտագործվում են որպես դիտումներ հավաքելու գործոն, քանի որ արդի լրատվությունը կոմերցիոն բնույթ է կրում։

Խոսելով կանանց պատկերների օգագործմամբ դիտումներ և վարկանիշ հավաքելու խնդրի մասին, Բանու Գյուվենը պնդեց, որ կին լրագրողները պետք է նախաձեռնությամբ հանդես գան և անհրաժեշտ է, որ լրատվական էթիկայի հաստաություններում կանաց ներգրավվածություն լինի։