2019 թվականի նոյեմբերի 19-ին Անարատ հղության շենքում տեղի ունեցավ «Թուրքական լրատվամիջոցներում արմատացած «ուրիշները»» խորագրով բաց քննարկումը։ 

Քննարկումը վարում էր Փընար Ույան Սեմերջին։ Բացման խոսքում նա նշեց, որ կարևոր է խոսել փոփոխվող մեդիայի և փոփոխվող լեզվի մասին, որոնց անդրադառնում են «այլությանը» վերաբերող նրա վաղ ուսումնասիրությունները։ Թուրքիայում օտարված խմբերի գոյությունն ընդգծելով՝ նա նշեց, որ այդ խմբերին կարող են ավելանալ, օրինակ, սիրիացի փախստականները։ Նա հավելեց, որ կարևոր է գիտակցել, որ մենք անկախ չենք «ուրիշներ»-ից և խոսքը փոխանցեց օրվա բանախոսներին։    

Գալաթասարայի համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի անդամ  Իդիլ Էնգինդենիզն առաջին բանախոսն էր, ով ներկայացրեց «Թուրքական մամուլի անփոփոխ ուրիշները» զեկույցը՝ հիմնված «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագրի ընդհանուր արդյունքների վրա։ Այնուհետև, իր խոսքում նա կենտրոնացավ այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են «Ի՞նչ է ատելության խոսքը, այն զգացմունքների՞, թե՞ գաղափարախոսության վրա է հիմնված» և «Ի՞նչ գործառույթ պետք է ունենա մեդիան»։ Ավարտին նա ընդգծեց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է բացահայտի այն գործելակերպը, որը համակարգորեն պաշտպանում է ատելության խոսքը: Այս պայքարը կարող է հանգեցնել նրան, որ ատելության խոսք կիրառողները անհանգստություն զգան իրենց խտրական դիսկուրսի համար։ 

Երկրոդ բանախոսը՝ Բահչեշեհիր համալսարանի Սոցիոլգիայի ֆակուլտետի անդամ Կայա Ակյըլդըզը, ելույթ ունեցավ ժամանակակից Թուրքիայում «այլության» կերտման մեջ մշակութային հեգեմոնիայի դերի մասին։ Նա նշեց, որ իր ուսումնասիրության մեջ կենտրոնացել է սուննիզմի, թրքության և արականության գաղափարների վրա։ Նա իր ուսւումնասիրության արդյունքները ստանում է մեդիա մոնիտորինգի միջոցով, որը ներառում է հատկապես սուննիության մասին նորություններ Թուրքիայում ամենաշատը դիտվող լրատվական կայքերից: Ակյըլդըզը, ով մասնավորապես ուսումնասիրել է ջեմեվիների և ալևիզմի հանդեպ ատելության խոսքը, նշեց, որ «Նոր Թուրքիայում» այս դիսկուրսները հիմնականում ստեղծվել են կրոնական դրդապատճառներով։ 

Վերջապես, Բիլգի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Արուս Յումուլը, հղում կատարելով իր ելույթի սկզբի անեկդոտին, նշեց, որ «բարու» և «չարի» համար պայքարը հանգեցրել է գաղափարախոսությունների և կրոնների առաջացմանը: Նա նշեց, որ «գյավուր» բառը ոչ միայն նկարագրական տերմին է, այլ այդ բառի օգտագործմամբ հրեշացման որոշակի հատկանիշներ են ենթադրվում, որոնք հետագայում վերածվում են ոչ-մահմեդականների հասցեին վիրավորանքի: Նա խոսեց, թե ինչպես են ոչ-մահմեդականները թիրախավորվում ատելության խոսքի շրջանակում։ Նրա համոզմամբ սիրիացի փախստականները Թուրքիայի «նոր ուրիշներն» են։ Այս խումբը նկարագրվում է արպես «անշնորհակալ», «անցանկալի», «Թուրքիայի հողերի վրա աչք ունեցող» և «կեղտոտ», ինչպես անցյալում այլ «ուրիշների» դեպքում էր։