Մասնագիտությամբ լինելով դատաբժշկական փորձագետ՝ նա իր կարիերան անցկացրել է խոշտանգումների դեմ պայքարելով և Թուրքիայում իր ոլորտում դարձել է ուղենիշ: Նա բարձրաձայնել է հիվանդ կալանավորների խնդիրները, ուշադրություն է հրավիրել Դատաբժշկական ինստիտուտի անկախության կարևորության խնդրին, փաստագրել է խոշտանգման դեպքեր և գրել է զեկույցներ: Չնայած ամեն տեսակ ճնշումներին և ահաբեկելու փորձերին՝ նա Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ է դարձել և երբևէ չի լքել խոշտանգման դեմ պայքարը՝ շարունակելով բարձրաձայնել ճշմարտությունը: Նա դարձել է մարդկության դեմ հանցագործությունների քննիչ ոչ միայն Թուրքիայում, այլև ողջ աշխարհում:
Աշխատել է միջուկային զենքերի և զանգվածային ոչնչացման զենքերի վերացման ուղղությամբ: Իր դիմադրության ժամանակ կիրառել է ոչ-բռնի և օրինական մեթոդներ: Նա մեծ թվով մարդկանց է խրախուսել իրենց կառավարություններից պահանջել միջուկային զինաթափման գործողություններ ձեռնարկել: 1990-ականների կեսերից նրան ավելի քան 100 անգամ ձերբակալել են: Այս ձերբակալությունները կարևոր են եղել միջուկային զինաթափման ոլորտում հանրային իրազեկվածության և խնդրին շուրջ մեդիայի ուշադրությունը հրավիրելու համար:
Քաղաքագետ և իրավապաշտպան: Սովորել է Անկարայի համալսարանի Քաղաքագիտության բաժնում: 1974 թ. ստացել է ասպիրանտական կոչում և իր հետասպիրանտական ուսումը շարունակել է Ժնևի Միջազգային և զարգացման ուսումնասիրությունների բարձրագույն ինստիտուտում: 1982թ. Բարձրագույն կրթության խորհուրդը կասեցրել է նրա գործունեությունը: Նա վերադարձել է իր պաշտոնին 1983թ.: Իր վերադարձի օրը 1980 թ. սեպտեմբերի 12-ին հեղաշրջմամբ ստեղծված ռազմական կառավարությունը հեռացրեց նրան իր աշխատանքից: Ութ տարի տարբեր աշխատանքներ անելուց և օտար լեզու դասավանդելուց բացի նա նաև աշխատեց որպես ԱնաԲրիտանիկայի խմբագիր: 1990 թ. նա կրկին վերադարձավ Անկարայի համալսարանի Քաղաքագիտության բաժնում իր պաշտոնին: 1991 թ. նա դարձավ դոցենտ, իսկ 1997 թ.՝ դասախոս: 2006թ. իր որոշմամբ լքեց Անկարայի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի նախագահությունը: 2001թ. նա դարձավ Վարչապետի Իրավապաշտպանական խորհրդի անդամ: Նա մասնակցեց «Փոքրամասնությունների և մշակութային իրավունքների իրավիճակն ուսումնասիրող խումբ» անվանումով հանձնաժողովի աշխատանքներին: 2003 թ. լույս տեսած Փոքրամասնությունների և մշակութային իրավունքների մասին զեկույցի հեղինակներից մեկն էր: 2007 թ. հունիսի 1-ին Անկախ թեկնածուի ընդհանուր հարթակի նախաձեռնությամբ նա հայտարարեց Ստամբուլից պատգամավորի իր թեկնածության մասին: Խորհրդարան մտնելու համար նա չհավաքեց բավականաչափ ձայներ: Մոտ հազար այլ մտավորականների հետ նա սկսեց «Ներողություն ենք խնդրում հայերից» արշավը: Նա գրում է Ակօս շաբաթաթերթի և Ռադիկալ Երկու հավելվածի համար:
Ամերիկահայ պատմաբան: Մասնագիտանում է Հայաստանի, Կովկասի և Մերձավոր Արևելքի հարցերում: 1991-1997 թթ. եղել է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը, իսկ հետո ավագ խորհրդականը, ինչպես նաև եղել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Նա Զորյան ինստիտուտի հիմնադիր անդամն է: Նախկինում դասավանդել է տարբեր համալսարաններում և բազմաթիվ աշխատանքների հեղինակ է: Ներկայումս Էնն Արբորում Միչիգանի համալսարանի Ժամանակակից հայոց պատմության Ալեք Մանուկյան բաժնի նախագահն է:
Ամերիկացի իրավաբան է: Զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ ազդված լինելով 1938 թ. նացիստական Գերմանիայից իր հրեա հոր փախուստի փորձից: 1970-ականներին ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքների բաղադրիչի՝ Ջիմի Քարթերի ներմուծմամբ Ռոթն ավելի ոգեշնչվեց` մարդու իրավունքներն ընտրելով որպես մասնագիտություն: 1987 թ. Ռոթը միացավ Human Rights Watch-ին որպես փոխտնօրեն: Սկզբնական շրջանում աշխատում էր Հայիթիի շուրջ, որը նոր էր ազատվում Դուվալիերի բռնապետությունից, սակայն դեռ շարունակում էր տառապել ռազմական իշխանությունից: Այն ժամանակվանից ի վեր Ռոթը ճամփորդել է ողջ աշխարհով՝ տարբեր պետական գործիչներին դրդելով առավել մեծ հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների հանդեպ: Նա գրել է մարդու իրավունքների տարատեսակ խախտումների մասին՝ հատկապես ուշադրություն դարձնելով միջազգային արդարադատությանը, հակաահաբեկչությանը, մեծ պետությունների արտաքին քաղաքականություններին և ՄԱԿ-ի գործունեությանը: 1993 թ. նա Human Rights Watch-ի գործադրի տնօրենն է:
Ծնվել է Հարավային Աֆրիկայում և 15 տարեկանում ներգրավվել է երկրի ազատագրական պայքարում: Իր հակաապարտեիդական գործունեության համար նրան հեռացրել են դպրոցից: 1986 թ. նրան կալանավորել և մեղադրել են արտակարգ իրավիճակների կանոնները խախտելու մեջ: Մեկ տարի թաքնվելուց հետո նա որոշում է աքսորի կյանքով ապրել Անգլիայում: Այստեղ Ռոդսի կրթաթոշակով սովորում է Օքսֆորդում և քաղաքական սոցիոլոգիայի բնագավառում դոկտորի աստիճան է ստանում: 1990 թ. Նելսոն Մանդելայի ազատությունից հետո նա վերադառնում է Հարավային Աֆրիկա՝ Աֆրիկայի ազգային կոնգրեսի օրինականացման ուղղությամբ աշխատելու համար: Նա դարձավ Հարավաֆրիկյան ազգային ՀԿ կոնգրեսի հիմնադիր գործադիր տնօրենը, որի ճյուղավորումներից էր Հարավաֆրիկյան հասարակական կազմակերպությունների համայնքը: 1998-2008 թթ. նա «ՍԻՎԻԿՈՒՍ» քաղաքացիական մասնակցության համաշխարհային դաշինքի Գլխավոր քարտուղարը և Գլխավոր գործադիր տնօրենն էր: Վերջինիս գործունեությունը նվիրված է աշխարհում քաղաքացիների գործունեության և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: 2009թ. նոյեմբերին նա դարձավ Գրինփիսի միջազգային գործադիր տնօրեն:
Նա Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում Միջազգային կառավարման դասախոս և Քաղհասարակության և մարդու անվտանգության հետազոտական բաժնի տնօրենն է: Նա Եվրոպական միջուկային զինաթափման, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի և Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի հիմնադիր անդամ է: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝«Բացարձակ զենքը դրա բացակայությունն է. մարդու անվտանգությունը և պատերազմի ու խաղաղության փոփոխվող կանոնները», «Նոր և հին պատերազմներ. կազմակերպված բռնությունը գլոբալ ժամանակաշրջանում» և «Գլոբալ քաղհասարակություն. պատասխան պատերազմին» աշխատությունների հեղինակը:
Սոցիոլոգ և գրող է: 1964 թ. ավարտել է Ստամբուլի համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը: Համալսարանի դասախոսական խորհուրդը երկու անգամ մերժել է նրա դոկտորական թեզը, որը վերաբերում էր Թուրքիայում աշխատող դասակարգի ազդեցության աճին: Արդյունքում ուսանողները բողոքարկեցին դա՝ գրավելով համալսարանը: Դա Թուրքիայում համալսարան գրավելու առաջին դեպքն էր: Այնուհետ Բայդարը դարձավ օգնական Հաջեթթեփե համալսարանում: 1972 թ. ռազմական հեղաշրջման ժամանակ նրան կալանավորեցին Թուրքիայի Աշխատավորների կուսակցությունում և Թուրքիայի Ուսուցիչների արհմիությունում իր սոցիալիստական գործունեության համար: Արդյունքում նա լքեց համալսարանը: 1972-1974 թթ. նա թղթակցել է Յենի Օրթամ (Նոր հարթակ) և Պոլիտիկա (Քաղաքականություն) թերթերին: Նա հրապարակել է իր առաջին լրագիրը Այդըն Էնգինի և Յուսուֆ Զիյա Բահադինլիի հետ: 1980 թ. ռազմական հեղաշրջման ժամանակ նա մեկնեց արտերկիր և 12 տարի աքսորի կյանքով ապրեց Գերմանիայում: Նա Թուրքիա վերադարձավ 1992 թ.: Թուրքիա վերադառնալուց հետո իր գրած վեպերի և պատմությունների համար նա բազմաթիվ մրցանակներ է ստացել:
Ռաքել Դինքը ներգրավվել է իրավապաշտպանության մեջ ամուսնու` թուրքահայ ականավոր լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոփի շրջանում՝ հայկական ընտանիքում, ծնված Ռ. Դինքը տասնյակ երեխաների հետ Անատոլիայից տեղափոխվել է Ստամբուլ` հայկական դպրոցներում կրթություն ստանալու համար: Հրանտ Դինքի հետ հանդիպել է Քեմփ Արմենում, որտեղ ամառներն անցկացնում էին հայ որբ կամ ընտանիքից հեռու գտնվող երեխաները: Հետագա տարիներին Ռաքելն ու Հրանտն ամուսնացան և դարձան Քեմփ Արմենի առաջնորդները այնքան ժամանակ, մինչեւ պետությունը բռնագրավեց գույքը: 2007թ. հունվարին՝ Հրանտ Դինքի մահից հետո, Ռ. Դինքը իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգության պահպանմանը: 2007թ. հիմնեց Հրանտ Դինք Հիմնադրամը` Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու և սատարելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացման հարցը լուծելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատում է, որ չնայած բազում փորձություններին, որոնք ստիպված է եղել հաղթահարել իր կյանքի ընթացքում, շրջապատված է եղել սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հարցում և ուրախություն է գտնում իր աշխատանքում և ընտանիքում: