Շնորհակալություն ենք հայտնում Փերվին Չաքարին և Էրթան Թեքինին, ովքեր մեզ հետ կլինեն իրենց յուրօրինակ մեղեդիներով սեպտեմբերի 15-ին, ժամը 20.00 -ին (UTC+4): Արարողության հեռարձակմանը կարող եք հետևել Հիմնադրամի բոլոր սոցիալական ալիքներով՝ թուրքերեն և անգլերեն:

Ժողովրդական և ժամանակակից երաժշտության միախառնված ոճով Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությանը կմիանա «ԹմբաԹա» խումբը՝ մեր մոտ հարևան Հայաստանից՝ Երևանից: Մրցանակաբաշխության արարողությունը կհեռարձակվի սեպտեմբերի 15-ին, ժամը 20:00-ին (UTC+4) Հիմնադրամի բոլոր սոցցանցերով՝ թուրքերեն և անգլերեն:

Դուք հրավիրված եք Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության արարողությանը՝ սեպտեմբերի 15-ին: Շնորհակալություն ենք հայտնում մեր մոտ հարևան Հայաստանից Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ծաղրուկ» էթնո երաժշտական խմբին՝ մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու և իրենց երգերով հույս սփռելու համար:

Շնորհակալություն ենք հայտնում Նազան Օնջելին, ով իր երգերով մեզ հետ կլինի Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին (UTC+4) և կհեռարձակվի Հիմնադրամի սոցիալական ալիքներով՝ թուրքերեն և անգլերեն:

Շնորհակալություն ենք հայտնում Իրազ Աքչամին, Այչա Բիլդիքին, Բանու Ֆոտոջանին, Սոնգյուլ Օդենին, Գյուլչին Քյուլթուր Շահինին, Զեյնեփ Շենգյոզին, Նեսրին Ուչարլարին՝ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության արարողությանը Նազան Օնջելի երգերից կատարելու համար: Արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին (UTC+4) և կհեռարձակվի Հիմնադրամի սոցիալական ալիքներով՝ թուրքերեն և անգլերեն:

Շնորհակալություն ենք հայտնում Այթա Սյոզերիին, ով միանալու է մեզ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության ժամանակ՝ իր յուրօրինակ երաժշտական կատարումներով: Հուսով ենք տեսնել ձեզ արարողությանը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին (UTC+4)՝ Հիմնադրամի սոցիալական ալիքներով՝ թուրքերեն և անգլերեն:

Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին (UTC+4), Էզելը հանդես կգա իր «Մայրիկ» կատարումով: Կտեսնվենք չորեքշաբթի երեկո՝ Հիմնադրամի սոցիալական ալիքներով և ՅուԹուբով:

Կամարաման՝ մեր մոտ հարևան Հայաստանից, մեզ հետ կլինի Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը: Արարողության կենդանի հեռարձակումը թուրքերենով և անգլերենով հասանելի կլինի չորեքշաբթի, ժամը 20.00-ին (UTC+4)՝ Հիմնադրամի սոցիալական ալիքներով:

Հրավիրում ենք Ձեզ Հրանտ Դինքի անվան միջաազգային մրցանակաբաշխության:

Հրանտ Դինքի անվան 15-րդ միջազգային մրցանակաբաշխության դափնեկիրները հայտարարվեցին սեպտեմբերի 15-ին: Մրցանակը շնորհվեց Խոսե Ալվեար Ռեստրեպոյի անվան Իրավաբանների կոլեկտիվին և «Աչըք» ռադիոին: